Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 26 մարտի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ու ընթացիկ այլ հարցեր:


2004-2007թթ. ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի և դրա իրականացման վերաբերյալ, խորհրդի անդամ, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը զեկուցել է, որ հանձնաժողովում արդեն իսկ ստեղծվել են 10 աշխատանքային խմբեր, աշխատանքներում ներգրավվել են 128 հասարակական կազմակերպություններ: Ըստ նրա, 2004-2007թթ. ժամանակահատվածում նախատեսված ընդհանուր թվով 98 միջոցառումներից իրականացվել է 62-ը,36-ը ընթացքի մեջ են: 2004թ. ընթացքում նախատեսված 18-ից իրականացվել է 17-ը, մեկը՝ «Մագիստրատուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կառավարություն ներկայացնելու միջոցառումը, կկատարվի 2005թ.-ին՝ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո: Զեկուցման համաձայն, 2004-2005թթ. ընթացքում նախատեսված 48 միջոցառումից իրականացվել է 32-ը, 16-ը կատարման փուլում է, իսկ 2004-2006թթ. միջև ընկած ժամանակահատվածում նախատեսվածից կատարվել է 4-ը, ընթացքի մեջ է 12-ը: Իրականացման փուլում է նաև 2004-2007թթ. միջև ընկած ժամանակահատվածում նախատեսված 3 միջոցառում: Ուսուցողական կամ քարոզչական բնույթ կրող 4 միջոցառումներ իրականացվում են պարբերաբար: Զեկուցողը նշել է, որ կատարված միջոցառումների թվում, Ազգային Ժողովի և կառավարության կողմից համապատասխանաբար մի շարք օրենքներ և որոշումներ են ընդունվել ստվերային տնտեսության բացահայտման ու կրճատման, հարկատուների իրավունքների պաշտպանության մեխանիզմների, մաքսային օրենսդրության կատարելագործման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով՝ բուհերի լիցենզավորման ընթացակարգի, բուհի ընդունելության գործող կարգի բարեփոխումների, շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, աշխատանքային նոր հարաբերությունների օրենսդրական կարգավորման և հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող այլ հիմնախնդիրների վերաբերյալ:


Կարևորելով ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակին և արդյունավետ կատարումը, վարչապետն առաջարկել է խորհրդում պարբերաբար լսել նաև այդ ուղղությամբ առանձին պետական մարմինների ղեկավարների տեղեկատվությունները: Ըստ այդմ, խորհրդի առաջիկա նիստում տեղեկատվություն կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի նախագահը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, այնուհետև՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը, մաքսային պետական կոմիտի նախագահը և ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը:


Բագրատ Եսայանի ներկայացմամբ խորհուրդը քննարկել է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անցումային տնտեսություններով երկրների հակակոռուպցիոն ցանցի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում աշխատանքների վիճակի մասին ՀՀ ազգային զեկույցի վերաբերյալ ներկայացված երաշխավորությունների կատարման նպատակով իրականացվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծրագիրն ընդգրկում է ավելի քան մեկ տասնյակ միջոցառում, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի» քրեական և քաղաքացիական իրավունքի եվրոպական կոնվենցիաների պահանջներին համապատասխան ՀՀ «Քրեական» և «Քրեական դատավարության» օրենսգրքերում փոփոխությունների կատարում, վիճակագրական տվյալների հավաքագրման, վերլուծության մեխանիզմների մշակում, միջգերատեսչական տեղեկատվական լոկալ ցանցի ներդնում, քաղաքացիական ծառայության համակարգի լիարժեք կայացումից հետո՝ պետական ծառայության միասնական համակարգ ստեղծելու հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ քննարկումների կազմակերպում և այլն, որոնք իրականացվելու են 2005-2006թթ. ժամանակահատվածում:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է՝ քննարկման արդյունքում արված առաջարկությունները հաշվի առնելով, ամբողջացնել նախատեսված միջոցառումների ծրագիրը, դրանք նաև ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագրում ներառելու նպատակով:


Նիստում խորհուրդն ի գիտություն է ընդունել այս տարվա փետրվարի 21-23-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Ուկրաինայի արդարադատության նախարարության կողմից Կիևում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշները» թեմայով գիտաժողովի վերաբերյալ Բագրատ Եսայանի հաղորդումը ևս: Նա նշել է, որ գիտաժողովի արդյունքում, որին մասնակցել են նաև ՀՀ դատախազության, արդարադատության նախարարության և ոստիկանության փորձագետները, կազմվելու է ամփոփիչ փաստաթուղթ՝ յուրաքանչյուր երկրի կողմից ձեռնարկվելիք քայլերի ուղղությունների մատնանշմամբ, միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին ազգային օրենսդրությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով: Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել ՀՀ-ի և եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողովի աշխատանքային խմբում՝ ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու նպատակով:


Նիստում խորհրդի անդամները քննարկել և հաստատել են նաև 2005թ. ընթացքում հակակոռուպցիոն մոնիտորինգի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) փորձագետների կողմից Հայաստան կատարելիք հնարավոր այցելությունների ժամանակացույցը, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի աշխատակարգի փոփոխությունները:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ