Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 մարտի 2005


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Խորհրդի քննարկմանն են ներկայացվել նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ԳԱԽ-ի գործունեության 2004թ. հաշվետվությունը, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (ՕՆԽԾ, FIAS) կողմից իրականացված «Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության իրականացման վարչական ընթացակարգերի գնահատում» ուսումնասիրության, դրա վերաբերյալ նախնական քննարկումների և այլ հարցեր:


Oրակարգի առաջին հարցի կապակցությամբ, խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված հանձնարարականները նշված ժամկետներում կատարվել են: Մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտներից հավաքագրվող հաշվետվությունների քանակի կրճատման, դրանց հոսքերի հստակեցման, տարբեր մարմինների կողմից միևնույն հաշվետվությունների հավաքագրման կրկնությունների բացառման, կիրառվող մեթոդաբանությունների միասնականացման, ինչպես նաև պետական կառավարման մարմինների միջև վիճակագրական տվյալների փոխանակման կարգավորման խնդիրների վերաբերյալ հանձնարարականի կապակցությամբ նշվել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մեծ ծավալի աշխատանք է իրականացվել՝ ստացված նյութերի ամփոփման, համեմատման և վերլուծության ուղղությամբ: Վերլուծությունների արդյունքում նշված գործընթացի պարզեցման և կանոնակարգման նպատակով մշակվել է միջոցառումների ծրագիր և տրամադրվել ԳԱԽ-ի քարտուղարությանը: Մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նշվել է, որ «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար փաստաթղթերի ներկայացման, այդ գործարքների գծով վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն վարչապետի մոտ և ձեռք բերված համաձայնությունների արդյունքում հիշյալ կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի N 1923-Ն որոշմամբ, որով էականորեն պարզեցվել և կանոնակարգվել է գործընթացը:


Ի կատարումն այլ հանձնարարականների, Գործարարության աջակցման և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդների գործարար համայնքը ներկայացնող անդամների մասնակցությամբ համատեղ նիստում կազմակերպվել են քննարկումներ Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (ՕՆԽԾ, FIAS) կողմից իրականացված «Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության իրականացման վարչական ընթացակարգերի գնահատում» ուսումնասիրության վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից՝ ուսումնասիրությունում արված առաջարկությունների և նշված քննարկման արդյունքների հիման վրա, կազմվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ժամանակացույց, որն ուղարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը: Զեկուցվել է, որ մեկ այլ հանձնարարականի համաձայն, մինչ այժմ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում լայնածավալ քննարկումներ են տեղի ունեցել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի լրամշակված տարբերակի շուրջ: Այն արդեն հաստատվել է և առաջիկայում կլինեն հանգամանալից պարզաբանումներ նախատեսված միջոցառումների շուրջ, ծրագիրը կզետեղվի նաև ինտերնետ ցանցում, ըստ մարզային բաղադրիչների կներկայացվի շահառու մարզերի բնակչությանը: «Ծրագրի իրագործումը նոր պարտավորություններ է դնում պետության, նաև գործարար համայնքի առջև՝ տնտեսության զարգացման, կայուն տնտեսական աճի ապահովման, աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրագործման առումով, որպեսզի կարողանանք կարևոր այս գործընթացը արդյունավետորեն իրագործել», - ասել է վարչապետը:


Խորհրդի անդամները ի գիտություն են ընդունել նաև ԳԱԽ-ի գործունեության 2004թ. հաշվետվությունը, որը ներկայացրել է խորհրդի քարտուղար Վահագն Մովսիսյանը:


Այնուհետև Գործարարության աջակցման խորհրդի փոխնախագահ, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը զեկուցել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (ՕՆԽԾ, FIAS) կողմից իրականացված «Հայաստանում ձեռնակատիրական գործունեության իրականացման վարչական ընթացակարգերի գնահատում» ուսումնասիրության քննարկումների արդյունքների մասին: Մինչ այդ, նրա առաջարկությամբ համառոտակի ներկայացնելով ուսումնասիրության հիմնական դրույթները, FIAS-ի նեկայացուցիչ Գոհան Ակինչին նշել է, որ ՀՀ կառավարության, ինչպես նաև Գործարարության աջակցման խորհրդի ջանքերով Հայաստանի գործարար և ներդրումային մրջավայրը վերջին տարիներին նկատելիորեն բարելավվել է, ինչը Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ևս ներառված է որպես երկրում աղքատության կրճատման կարևորագույն գործոններից մեկը: Միաժամանակ, ըստ նրա, չնայած ակնհայտ ձեռքբերումներին, այդ ոլորտում բարեփոխումների գործընթացը դեռևս բարելավման կարիք ունի, գոյություն ունեն մի շարք ոլորտներ, որտեղ դեռևս առկա են գործարարության զարգացմանը խոչընդոտող խնդիրներ: Առավել կարևորների թվում ուսումնասիրության մեջ նշվել են հարկային, մաքսային վարչարարությունը, վարկավորման հնարավորությունների օգտագործման մակարդակը և այլն:


Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ FIAS-ի ուսումնասիրությունը հանգամանորեն քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ամփոփվել են դրանց արդյունքները, որը և ներկայացվել է խորհրդի անդամներին:


Քննարկման արդյունքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում՝ արված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելով, մշակել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիր, որը խորհրդում քննարկվելուց հետո, կներկայացվի կառավարությանը:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ