Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 հունվարի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած այսօրվա քննարկմանը լսվել է ՀՀ արդարադատության նախարարության 2000թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում նախարարությունը զգալի աշխատանք է կատարել իրավական համակարգի բարելավման ուղղությամբ: 2000թ. ընթացքում նախատեսված էր մի շարք օրենսդրական ակտերի համապատասխանեցումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքին: Ելնելով դրա պահանջներից, արդարադատության նախարարության կողմից իրականացվել են որոշակի աշխատանքներ՝ գործող օրենքները նշված օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, մշակվել և սահմանված կարգով կառավարություն են ներկայացվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Իրավական ակտերի մասին», «Լիցենզավորման մասին», «Արհմիությունների մասին» և մի շարք այլ օրենքների նախագծեր: Մշակման փուլում են «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և այլ օրենքների նախագծերը: Նախարարը հատկապես կարևորել է արդեն ընդունված «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը, որով հստակ սահմանվել է միջազգային պայմանագրի հասկացությունը, միջազգային պայմանագրերի սուբյեկտների շրջանակը, այդ պայմանագրով կարգավորվող հարաբերությունները, տարանջատվել են միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական, միջազգային պայմանագրերի հասկացությունները և դրանց կողմից կարգավորվող հարաբերությունների շրջանակը: Միջազգային իրավական հարաբերությունների ոլորտում նախարարության կողմից նախապատրաստվել և կարծիքներ են տրվել 127 միջազգային պայմանագրերի վերաբերյալ: Ըստ նախարարի, զգալիորեն նվազել է ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանող միջազգային պայմանագրերի թիվը՝ 1999-ի 50 տոկոսի փոխարեն հասնելով 25 տոկոսի: ՀՀ կառավարության որոշմամբ 2000թ. հունիսից արդարադատության նախարարությանը հանձնված ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից իրականացվել է 28812 գործառույթ, որի դիմաց գանձվել է ավելի քան 57 մլն դրամի պետական տուրք: 2000թ. դեկտեմբերի 31-ին իրավաբանական անձանց և ձեռնարկությունների վերագրանցման ժամկետը լրանալու կապակցությամբ, նշվել է, որ գործընթացի շարունակումը ի հայտ է բերում մի շարք բարդություններ՝ կապված ձեռնարկությունների լուծարման կամ սնանկացման հետ: Վերագրանցման ենթակա շուրջ 41 հազար իրավաբանական անձանցից իրենց քաղաքացիական պարտականությունները մինչև 2000թ. դեկտեմբերի 31-ը իրականացրել են 57 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում պետական գրանցում են ստացել 68 նոր համատիրություններ: րանցվել է 7 կուսակցություն, 102 լրատվամիջոց, որը 26-ով ավելի է, քան նախորդ տարում, 288 հասարակական կազմակերպություն, 107 հիմնադրամ: Միաժամանակ ընդգծվել է պետռեգիստրի կողմից ձեռնարկությունների և իրավաբանական անձանց գրանցման համակարգի պարզեցման, ժամկետների նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են, սակայն գործընթացով պայմանավորված գրանցման ապակենտրոնացումը առաջ է բերել նաև դրա կենտրոնական վերահսկողության կազմակերպման, տեխնիկական և ֆինանսական միջոցներով ապահովման պահանջը, որը կապված է լուրջ դժվարությունների հետ: Կարևոր հիմնախնդիր է համարվել ձեռնարկությունների լուծարման և սնանկացման գործընթացներում առաջացող բարդությունների վերացումը: Այսօր գործընթացում առկա 20 հազար սուբյեկտների գերակշիռ մասը գտնվում է շենքային և գույքային տեսակետից պարզապես անմխիթար վիճակում, և մեծ հակասություն է առաջացել դրանց իրական գնի և սեփականաշնորհման նախարարության կողմից՝ օրենքի պահանջներին համապատասխան, գնահատման գների միջև: Նշվել է, որ խնդրի բուն լուծումը օրենքի ճիշտ ու ժամանակին կատարումն է: ործընթացը կարգավորող օրենքներն ընդունվել են 4 տարի առաջ, բայց չեն կիրառվել ըստ էության՝ հող ստեղծելով լուծարման կամ սնանկացման ենթակա ձեռնարկությունների շենքերի և գույքի թալանման, փչացման, հարկային մեծ պարտքերի կուտակման համար: Նախարարը նշել է, որ, մասնավորապես, սնանկացման օրենքի կիրառման դադարեցումը մեկուկես տարի առաջ մեծ վնաս է բերել հանրապետության տնտեսությանը, քանի որ այդ ընթացքում թալանված ձեռնարկությունները այլևս մեծ արժեք չեն ներկայացնում: Հարցի կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախարարի ուշադրությունն է հրավիրել սնանկացվող ձեռնարկությունների շենքերի և գույքի վաճառքի տեղեկատվության մատչելիության վրա, որը կարող է գնորդների թվի ավելացման և մեծ մրցակցության պայմաններում նպաստել վաճառքի գնի բարձրացմանը: ործընթացը խոչընդոտող հանգամանքներից առանձնացվել է անվճարունակության գործերով կառավարիչների կադրերի սակավությունը: Նշվել է, մասնավորապես, կառավարիչների ուսուցման ծրագրի հետաձգումը՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, գործընթացը չընդհատելու նպատակով, որպես անվճարունակության հարցերի կառավարիչներ, ներկա փուլում նախարարությունը ներգրավել է արտոնագրված աուդիտորներին և աուդիտորական գրասենյակներին: Քննարկման մասնակիցների կողմից կարևորվել է հատկապես դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքը: Նշվել է, որ չնայած այլ երկրների նույնատիպ ծառայությունների համեմատ աշխատակիցների փոքր թվաքանակին, ֆինանսական միջոցների սղությանը և դեռևս առկա թերություններին, ծառայությունը սկսել է ավելի լավ աշխատել: Բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված գումարը հաշվետու տարում կազմել է ավելի քան 4,5 մլրդ դրամ, ընդ որում՝ պետբյուջեի օգտին գանձվել է ավելի քան 1,5 մլրդ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին՝ 2,2 մլրդ դրամ: Ճիշտ է, չի բռնագանձվել բյուջեի օգտին մոտ 20 մլրդ դրամի պարտքը, որը մի քանի տարվա պատմություն ունի: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարել է նախարար Դ. Հարությունյանին՝ մշակել և մոտակա ժամկետում ներկայացնել ծառայության կողմից իր հիմնական պարտականությունների՝ դատական ակտերի կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարների ապահովման արդյունավետ և գործող մեխանիզմ: Նույնքան կարևոր է համարվել նախարարության փորձագիտական կենտրոնի կատարած աշխատանքների գնահատությունը, որը այլ նախարարությունների հարակից ծառայությունների աշխատանքների համակարգում, որոշվել է քննարկել առանձին: Տարվա ընթացքում հիմնականում դրական ցուցանիշներով են աշխատել նախարարության վերահսկողական ծառայությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, նոտարիատի վարչություններն ու մյուս ծառայությունները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է, որ չնայած արդարադատությունը ամենածանր ոլորտներից մեկն է և հեռու է կատարյալ լինելուց, լուծման կարոտ բազմաթիվ հիմնախնդիրներ, այնուամենայնիվ, նշված թերությունները հաշվի առնելով, նախարարությունը և անձամբ նախարար Դավիթ Հարությունյանը կարողացել են հիմնականում կատարել իրենց առջև կանգնած խնդիրները, ինչն էլ թույլ է տալիս 2000թ. նախարարության կատարած աշխատանքը գնահատել է բավարար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ