Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 սեպտեմբերի 2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը։ Բարձր գնահատելով ԱՄՀ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ փոխվարչապետը կարևորել է նախատեսվող բարեփոխումների նշանակությունը երկրի մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովման գործում։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել հանրային ներդրումների կառավարման համակարգին, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանն առնչվող բարեփոխումների հիմնական ուղղություններին։

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ գործընկերներին է ներկայացրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի ընթացիկ ցուցանիշները՝ մանրամասն անդրադարձ կատարելով վերջիններիս իրականացման նպատակով 2025թ․ պետական բյուջեի նախագծով սահմանված ծախսային հիմնական ուղղություններին։
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ