հինգշաբթի, 26 սեպտեմբերի 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին: