Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 մարտի 2005

Այսօր ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գրասենյակում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել 2004թ. չորրորդ եռամսյակի և տարեկան ամփոփ պարտադիր սոցիալական ապահովագրության պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և ծախսերի ֆինանսավորման կատարողականի հաշվետվությունը, հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքի նախագծին, կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին աստիճանաբար անցնելու հարցի ուսումնասիրման և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը զեկուցել է, որ 2004թ. պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը կատարվել է 95.9 տոկոսով: Գործատուների և վարձու աշխատողների կողմից կատարված սոցիալական վճարների առաջադրանքն իրականացվել է 95.1 տոկոսով: Անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված սոցիալական վճարների առաջադրանքը գերակատարվել է 156.3 տոկոսով՝ նախատեսված 720 մլն-ի դիմաց հավաքագրվել է 1 մլն 125.4 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ըստ հիմնադրամի նախագահի, 2004թ. նախորդ տարվա համեմատ (ներառյալ տարեսկզբի մնացորդը) ավելի է հավաքագրվել շուրջ 6 մլրդ 105.1 մլն դրամ սոցիալական վճար: Բյուջետային ֆինանսավորման գծով հիմնադրամի ընդհանուր պահանջը բավարարվել է ամբողջությամբ: Վազգեն Խաչիկյանը զեկուցել է նաև, որ հաշվետու տարվա ընթացքում հայտնաբերվել և հիմնադրամում գրանցվել է նախկինում չգրանցված (կամ օրենքով սահմանված գրանցման ժամկետները խախտած) 886 գործատու և 1333 անհատ ձեռնարկատեր, լուծարվել՝ 345 գործատու և 1954 անհատ ձեռնարկատեր: 2004թ. ընթացքում աշխատանքներ են տարվել նաև թաքնված զբաղվածության հայտնաբերման ուղղությամբ: Այդ նպատակով ստուգումներ են իրականացվել շուրջ 2077 ապահովադիրների մոտ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված 546 աշխատողների համար լրացուցիչ հաշվարկվել է շուրջ 37.6 մլն դրամ պարտադիր սոցապահովագրության վճար (որից գանձվել է 22 մլն դրամ), իսկ գործատուները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 42.6 մլն դրամի չափով տուգանքի, որից գանձվել է 26 մլն դրամ:

Ըստ հիմնադրամի նախագահի, հաշվետու տարում ուշադրության կենտրոնում է եղել նաև կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովման, կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների իրագործումը: Մասնավորապես, կառավարության որոշումներով 2004թ. հունվարի 1-ից ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 140, իսկ հոկտեմբերի 1-ից՝ 160 դրամ: Արդյունքում 2004թ. նոյեմբեր ամսվա միջին կենսաթոշակը կազմել է 8829 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7453 դրամի դիմաց: Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում անհրաժեշտ գործառույթներ են իրականացվել քաղաքացիներին սոցիալական քարտերի տրամադրման անհատական հաշվետվությունների համակարգի ներդրման նպատակով: Հիմնադրամի տարածքային կենտրոններին սոցիալական քարտ ստանալու հայտ ներկայացրած ավելի քան 640 հազար քաղաքացիներից 430 հազարին արդեն հատկացվել են այդ քարտերը:

Անդրադառնալով հիմնադրամի աշխատանքներում դեռևս առկա թերություններին ու բացթողումներին, լուծում պահանջող հարցերին, Վազգեն Խաչիկյանը նշել է, մասնավորապես, հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության գումարների չվճարումների, հատկապես ոչ պետական հատվածում ստվերային աշխատավարձերի, թաքնված զբաղվածության դեմ պայքարի ակտիվացման, ապառքների ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գանձման ոչ բավարար արդյունավետության հարցի լուծման և այլ խնդիրներ:

Խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքի նախագծին և հանձնարարել հիմնադրամի նախագահին՝ որոշման համապատասխան այն ներկայացնել կառավարության հաստատմանը: Որոշվել է նաև հիմնադրամի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը ներկայացված հիմնավորումների արդյունքում կրճատել 163-ով՝ 588-ից թողնելով 425-ը:

ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ գործադիրի սկսած սոցիալական ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու, դրանք ներառված են կառավարության գործունեության ռազմավարական ուղղություններում, և առաջիկայում հիմնադրամը մեծ աշխատանք ունի իրականացնելու նախանշված ծրագրերի իրագործման, առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ