Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մարտի 2005

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2004թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև 2005թ. իրականացվելիք անտառվերականգնման ծրագրերը:

Օրակարգի առաջին երկու հարցերի վերաբերյալ, հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է, որ չնայած կարճ ժամանակահատվածին (հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի N 891-Ն որոշմամբ), հիմնադրամը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ակտիվ մասնակցությամբ, որոշակի աշխատանքներ է կատարել անտառների վերականգնման ուղղությամբ: Մասնավորապես, ըստ գործադիր տնօրենի, «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, Երևան քաղաքի Նորքի անտառի վերականգնման աշխատանքներ են կատարվել 34 հեկտարի վրա, որոնց նախագծային ընդհանուր արժեքը կազմել է 20,5 մլն դրամ: Իրականացված աշխատանքների արդյունքում «Հայանտառ» ՊՓԲԸ-ին է փոխանցվել 18,7 մլն դրամ, նախատեսված միջոցներից տնտեսվել է 1,8 մլն դրամ: «Ստելշին» ՍՊԸ-ի հետ կնքված մեկ այլ պայմանագրի համաձայն, ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի Նորքի անտառի 40 հա տարածքի վրա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 21 մլն դրամ: Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է նաև, որ հաշվետու շրջանում հիմնադրամի վարչական ապարատի պահպանման նպատակով ծախսվել է 2 մլն 32,2 հազար դրամ, ինչը կազմում է կատարված ընդհանուր ծախսերի 5,2 տոկոսը՝ հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված 20 տոկոսի դիմաց:

Այնուհետև Վլադիմիր Մովսիսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Երևանի անտառտնտեսության Արզնիի պուրակի, ինչպես նաև Նուբարաշենի անտառային հատվածի ծառահատված տարածքների անտառվերականգնման ծրագրերը:

Նշվել է, որ ծրագրերի նպատակն է՝ լուծել Արզնի պուրակի 93 հա, ինչպես նաև Նուբարաշենի 122 հա անտառտարածքի ՋԷԿ-ին հարակից 30 հա տարածքների ոռոգման համակարգերի կառուցման տեխնիկական խնդիրները, վերականգնել ծառահատված, ծառազուրկ տարածքները և ագրոտեխնիկական խնամքի կազմակերպմամբ ապահովել շրջակա միջավայրի բնապահպանական, առողջարարական պայմանները:

Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին և «Հայանտառ» պետական ՓԲԸ-ին՝ որոշակի միջոցներ ձեռնարկել նշված ծրագրերով նախատեսված միջոցառումների ժամանակին ապահովման ուղղությամբ: Հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարվել է նաև յուրաքանչյուր եռամսյակը մեկ հոգաբարձուների խորհրդին ներկայացնել հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշված ծրագրերով նախատեսված Երևանի անտառտնտեսության Արզնի պուրակի և Նուբարաշենի տարածքի ոռոգման ներքին ցանցերի կառուցման աշխատանքների գնման մրցույթի անցկացման, ինչպես նաև անտառվերականգնման աշխատանքների կապալառու կազմակերպությունների ընտրության խնդիրները կլուծվեն «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ