Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հուլիսի 2024

Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանում










Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումներն իրականացնող փորձագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 1795-Ն որոշման 1-ին կետում «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հետևյալն է՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումներն իրականացնող փորձագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 1795 որոշմամբ այդ իրավասությունը վերապահել է «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1979-Ա որոշման համաձայն ՀՀ ԱՆ 2024 թվականի N 1224-Ա հրամանով հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը և 2024 թվականի մարտի 13-ին ՊՈԱԿ-ը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, անհրաժեշտություն է առաջացել նաև կատարել փոփոխություն ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1795 որոշման մեջ: Որոշման նպատակը ՀՀ կառավարության որոշման մեջ գործող կազմակերպության ամրագրումն է:

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե այս որոշման ընդունումից հետո ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու գրանցումը և մասնավորապես՝ վճարումների շահառուները ովքե՞ր են լինելու: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է. «Դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում Առողջապահության նախարարությունն օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս հիմք է ընդունել նշված կենտրոնի տրամադրած փորձաքննության եզրակացություններն ու մասնագիտական դիտարկումների հաշվետվությունները: Սակայն՝ քանի որ լիազորող նորմ չունեինք դեղերի մասին օրենքում փոփոխություն իրականացվեց այդ լիազորող նորմը սահմանելու համար, ինչպես նաև նախկինում գանձվող փորձաքննության վճարների փոխարեն սահմանվեց պետական տուրք և դրա հիմքով էլ արդեն կառավարության որոշմամբ ստեղծվեց ՊՈԱԿ-ը և ներկա պահին արդեն փորձաքննությունների համար գանձվում է պետական տուրք, ինչը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ծառայությունների կամ գործողությունների համար սահմանված պարտադիր վճար է»:

Կբարելավվի առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Ծրագրի նպատակն է` բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:

Առաջին անգամ Բրիտանական թանգարանի Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

Կառավարությունը որոշում է կայացրել, որով կխորացվի Բրիտանական թանգարանի հետ համագործակցության հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը և կբարձրացվի Հայաստանի պատմության թանգարանի վարկանիշը տարբեր միջազգային նախագծերի իրականացման և նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպման համատեքստում։

Այս տարի լրանում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակը և թանգարանի հիմնադիր ղեկավար, անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը: Չնայած ավելի քան մեկդարյա պատմությանը՝ դեռևս առկա է այս հեղինակավոր կառույցի գործունեությունն արժևորելու, նոր ձևաչափով ներկայացնելու և բազմաբևեռ զարգացնելու խնդիրը: Թանգարանը Հայաստանում թերևս ամենաակտիվ միջազգային ցուցահանդեսային գործունեություն ծավալող մշակութային կազմակերպություններից մեկն է, որը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Ռուսաստանի Դաշնության Էրմիտաժը, Ֆրանսիայի Լուվրի թանգարանը, Մեծ Բրիտանիայի Բրիտանական թանգարանը, Չեխիայի ազգային թանգարանը, Իտալիայի Վենետիկի Դոժերի պալատը և այլն։ Արդեն ավանդաբար յուրաքանչյուր տարի թանգարանի հավաքածուից մշակութային արժեքներ են ցուցադրվում աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ համատեղ ցուցահանդեսների ձևաչափով: Արձանագրված փաստ է, որոնք այդ ցուցահանդեսները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության հանդեպ, բարձրացնում են մեր երկրի վերաբերյալ ճանաչողությունը։ Սակայն, Հայաստանի պատմության թանգարանը դեռևս չունի արտերկրի հեղինակավոր թանգարաններից արժեքավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու փորձառություն, ինչը կարևոր և պարտադիր քաղաքականություն պետք է լինի մեր երկրի մայր թանգարանի համար: Իրավիճակը շտկելու ուղղությամբ՝ 2023 թվականից աշխատանքներ են ձեռնարկվել: 2024 թվականին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը: Առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ՝ կցուցադրվի Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում: Այս միջոցառումը նոր համատեքստ կհաղորդի Հայաստանի պատմության թանգարանի 105-ամյա գործունեությանն ու մշակութային, գիտական, կրթական առաքելությանը։

Հայաստանում Բրիտանական թանգարանի հետ կազմակերպվող ցուցահանդեսի կազմակերպումը բացառիկ մշակութային իրադարձություն է, որին վստահաբար սպասում է հայ հասարակությունը: Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով:

Կառավարության որոշման նպատակն է խորացնել Բրիտանական թանգարանի հետ համագործակցության հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը և բարձրացնել Հայաստանի պատմության թանգարանի վարկանիշը տարբեր միջազգային նախագծերի իրականացման և նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպման համատեքստում։ Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, ինչը խորհրդանշական է Հայաստանում պետության հետագա զարգացման գործում կանանց ու մայրերի արժեքավոր դերը նորովի է ընդգծելու և վերարժևորելու տեսանկյունից: Հայաստանի պատմության թանգարանն համազգային նշանակության մշակութային, կրթական և հետազոտական կազմակերպություն է, որի գործունեության առանցքում Հայաստանի պատմությանն ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքումը, պահպանումը, մեկնաբանում և սերունդներին անխաթար փոխանցումն է, ինչպես նաև մշակութային հարուստ ռեսուրսը երկրի կայուն զարգացման գործում կիրառումը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։ Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 000 - 1000 000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին:

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք զբոսաշրջության պատասխանատուները ներգրավվա՞ծ են այս նախաձեռնության լուսաբանման աշխատանքներին, քանի որ ֆոկուս խումբը նաև զբոսաշրջիկները: Ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ներգրավվածություն և մասնակցություն կա, և այս նախաձեռնությունը դիտարկվում է տուրիզմի և տնտեսության համար կարևոր գործիք:

Կբարձրացվի հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունման նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ hարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը և ժամկետները, սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափը վերականգնել նախկին՝ 0.075 տոկոս դրույքաչափը: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։

Գործադիրը որոշում է ընդունել Հայաստանում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի փետրվարի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանալ դրամաշնորհ՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակման, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովման մշակման (ձեռքբերման), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցման կազմակերպման միջոցով։ Համաձայնագրով ամրագրված են դրամաշնորհի տրամադրման և օգտագործման վերաբերյալ դրույթները, սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները, տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվող միջոցառումների ժամկետները և այլն։ Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Սահմանվել է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնող կազմակերպություն

Գործադիրի որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնող կազմակերպություն, ի դեմս՝ ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 7-րդ հոդվածի 3-րդ մասը: Որոշման արդյունքում՝ կսահմանվի դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնող կազմակերպություն` ապահովելով այդ գործընթացների իրականացման հիմնավորվածություն և կայունություն:

Սահմանվել է էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը

Կառավարությունը սահմանել է էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը: «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Որոշման ընդունումը պայմանավորված է Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կատարման ապահովմամբ՝ այն է, էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են Կառավարության սահմանած կարգով։

Կիրականացվի քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող պատասխանատու մասնագետների կանոնակարգված շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման և հավաստագրում

Գործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցը: Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց: Ժամանակացույցի հիմնական նպատակն է ապահովել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող պատասխանատու մասնագետների կանոնակարգված ՇՄԶ կազմակերպման և հավաստագրման իրականացումը: Նախատեսվում է ՇՄԶ անընդհատությունն ապահովել յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Նախագծով տրվել են պատասխանատու մասնագետների ՇՄԶ կազմակերպման և հավաստագրման գործընթացի ընդհանրական մոտեցումներ: Ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների յուրաքանչյուր հնգամյա փուլի համար շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ: ՇՄԶ տեսակները քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի սահմանած կարգով կարող են իրականացնել տեղական, օտարերկրյա և (կամ) միջազգային կազմակերպությունները: Միջոցառման ծրագիրն ընտրվում է, ըստ թիրախային լսարանի շարունակական մասնագիտական զարգացման կարիքների: Թիրախային լսարանի կարիքի ձևավորման նպատակով միջոցառման կազմակերպիչն իրականացնում է ՇՄԶ կարիքների վերհանում և գնահատում:

Որոշման մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետների ՇՄԶ համակարգի ներդրման միջոցով մասնագետների ունակությունների և գիտելիքների բարձրացման և կապալառու կազմակերպություններում մասնագիտական ծառայությունների որակի անընդհատ բարելավման անհրաժեշտությամբ: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է պատասխանատու մասնագետների կանոնակարգված ՇՄԶ կազմակերպում և հավաստագրում՝ համապատասխան ժամանակացույցի միջոցով:

Հայաստանի և Վրաստանի 16-25 տարեկան թվով 60 երիտասարդների համար ամառային միջազգային մշակութային-երիտասարդական ծրագիր կիրականացվի

Կառավարության որոշմամբ կիրականացվի Հայաստանի և Վրաստանի թվով 60 երիտասարդների մասնակցությամբ ամառային արտաուսումնական կրթամշակութային-երիտասարդական ծրագիր: Ծրագրի նպատակն է նպաստել հայ և վրացի պատանիների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։

Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, ժամանցային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։ Ճանաչողական միջոցառումներն իրականացվելու են թիմային խաղերի տեսքով։ Ներառում է պանելային քննարկումներ, լեզվական, երաժշտական, թատերական խաղ-առաջադրանքներ։ Ճանաչողական միջոցառումների մաս են նաև Լոռու մարզում և դեպի Երևան էքսկուրսիաները, արշավները։ Երիտասարդական միջոցառումը ներառելու է երկու երկրներում մշակվող և իրականացվող երիտասարդական քաղաքականության ներկայացումը, համագործակցության զարգացման մանրամասների, ինչպես նաև հաջորդ տարիներին իրականացվող համատեղ միջոցառումների քննարկումը: Սպորտային միջոցառումներն իրականացվելու են մարմնամարզության, յոգայի, ֆիթնես առաջադրանքների և սպորտային մրցախաղերի տեսքով։ Մշակութային միջոցառումների արդյունքը խարույկի օրվա բեմադրությունն է։ Ժամանցային միջոցառումները, ինտելեկտուալ և մրցակցային խաղերը կազմակերպվելու են Ծրագրի ողջ ընթացքում։ Զույգերով կամ թիմերով ժամանցային միջոցառումների համար մասնակիցներին շաբաթվա ընթացքում հատկացվելու է ազատ ժամեր, իսկ ինտելեկտուալ և մրցակցային խաղերը կազմակերպվելու են խմբերի միջև՝ թիմային ձևաչափով։ Կրթական միջոցառումների բաղադրիչ է ՔՈԱՖ Սմարթ Կենտրոնի ամառային ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցելով մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Կենտրոնի 15 ծրագրերի նախագծերին և բացահայտել Սմարթի կրթական մոդելը՝ հիմնված կոգնիտիվ, հուզական և ֆիզիկական ոլորտների համապարփակ զարգացման վրա։ Ծրագրի իրականացման համար կպահանջվի 18261,3 ՀՀ դրամ գումար:

Հայաստանի և Վրաստանի 16-25 տարեկան թվով 60 երիտասարդների համար ամառային միջազգային մշակութային-երիտասարդական ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկված մասնակիցները կստեղծեն դրական միջմշակութային հաղորդակցություն, կլավացնեն երիտասարդների միջև շփումները, մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։

Կֆինանսավորվեն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծրագրի միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը

Գործադիրի որոշմամբ կֆինանսավորվեն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառմամբ, վերապատրաստումների պլանի քննարկման և հաստատման շրջանակներում դասընթացների և գործուղումների գծով հավելյալ 34,327.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել, որը պայմանավորված է ԻԿԱՕ-ի աուդիտի արդյունքներով բարձր արժողությամբ չնախատեսված որոշ դասընթացների, ինչպես նաև հավելյալ, արտահերթ այլ դասընթացների անցկացման և մասնագիտական վերապատրաստումների հետ:

Վերոհիշյալ խնդրի կարգավորման համար առաջարկվում է 1157․ Քաղաքային զարգացում» ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից և 1004․ Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «31009. Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում» միջոցառումից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176. Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «11002. Աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացում» միջոցառմանը հատկացնել 34,327.1 հազ. դրամ: Միաժամանակ «1157 – 21002 Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից 84,900.0 հազ. դրամի նվազեցումը չի հանգեցնի հետագա վերաբաշխումների իրականացման անհրաժեշտության, իսկ «1004 – 31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում» միջոցառումից գումարների հատկացումը չի հանգեցնի եռամսյակային համամասնության փոփոխության։ Հաշվարկը կատարված է հիմք ընդունելով 1-ին եռամսյակի փաստացի կատարողականը: Որոշման ընդունմամբ կֆինանսավորվեն Կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը։

Սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը

Կառավարության որոշմամբ սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը: Վերջին սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես 2018 թվականից հետո ընդունված կարգավորումների համաձայն՝ վերանայվել են հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, ինչպես նաև հանրային ծառայության նոր կարգավորումները հանգեցրել են ծառայողական ավտոմեքենաների հատկացման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի վերանայման և համապատասխանեցման անհրաժեշտության։

Ներկայումս որոշմամբ կանոնակարգված են մի շարք պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման գործընթացները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման ընդունումը նպատակ ունի ամբողջությամբ կանոնակարգել հանրային իշխանության բոլոր մարմիններին հատկացվող տրանսպորտային միջոցների հատկացման, շահագործման, ձեռքբերման գործընթացները, ինչպես նաև Որոշման ընդունումը նպատակ ունի նաև հնարավորինս խնայելու պետական բյուջեի միջոցները՝ մշակվել է Նախագիծը։ Ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործող պայմանների վերանայման և միասնական կարգավորման սահմանման տեսանկյունից առաջնահերթ է հանրային իշխանության մարմինների ծառայողական և սպասարկող ավտոմեքենաներին առնչվող բոլոր կարգավորումներով ամրացված գործընթացը: Որոշմամբ կսահմանվեն ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը, դրանց ներկայացվող պահանջները, շահագործման պայմանները և ժամկետները, հանրային իշխանության մարմիններին հատկացված մեքենաների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող պահպանման ծախսերը հաշվարկելու սկզբունքները:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ