Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հունիսի 2024

Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան







Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության Governance and fragile states տնօրեն Քեթրին Կրյուգերը, ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան:

Միջոցառման նպատակն է քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցայնության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։

Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի պարոն Վարգա,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը, որտեղ համախմբվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պետական կառավարման համակարգերի, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հաստատելու մեր համընդհանուր պարտավորությունը, այն է՝ խթանել լավ կառավարման սկզբունքները հանրային կառավարման ոլորտում: Մեր համատեղ ջանքերն արդեն իսկ արձանագրել են բարեփոխումների դրական ազդեցությունը մեր երկրներում: Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր ամբողջ տարածաշրջանի համար: Թափանցիկության խթանումը, տեղեկատվության հասանելիության ապահովումը, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի նվազեցումը՝ ժողովրդավարության և խաղաղ համակեցության հաստատման հիմքերն են:

Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այսօր ժողովրդավարությունը բախվում է զգալի մարտահրավերների: Անվտանգության խնդիրները, թե՛ ներքին և թե՛ արտաքին լուրջ սպառնալիքներ են մեր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների համար: Հակամարտությունները, կիբեր սպառնալիքները և ապատեղեկատվական արշավները խարխլում են կառավարման հանդեպ վստահությունը և ապակայունացնում մեր հասարակությունները: Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամուր և միասնական պատասխան՝ ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և մեր ազգային անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Այս մարտահրավերներին դիմակայելը պահանջում է վերանայել կառավարման մոտեցումները, լուծումները և որոշումների կայացումը դարձնել էլ ավելի քաղաքացիակենտրոն՝ հիմնված հանրային կարիքի վրա:

Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության կողքին են մշտապես եղել մեր միջազգային գործընկերները, ովքեր կիսվել են իրենց արժեքավոր փորձով, գաղափարներով և ներդրումներով:

Բաց կառավարման համայնքը հնարավորություն է տալիս միմյանցից սովորելու, լավագույն փորձը ներկայացնելու և մարտահրավերներին առավել անվտանգ և անցնցում դիմակայելու: Պետք է արձանագրել, որ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների աջակցությունն անփոխարինելի է մեր նախաձեռնությունների առաջընթացի ապահովման հարցում:

Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության խթանումը կամրացնի մեր ապագայի հիմքերը, որտեղ մեր կառավարությունները կլինեն ավելի հաշվետու, իսկ հասարակությունները՝ ավելի դիմակայուն:

Շնորհակալություն եմ հայտնում բաց և լավ կառավարման սկզբունքներին ձեր նվիրվածության և հանձնառության համար: Շարունակենք համատեղ աշխատել և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր առաքելության՝ ավելի բաց, հաշվետու և կայուն հասարակություններ ստեղծելու ուղղությամբ: Ուզում եմ մաղթել ձեզ լավ օրեր Երևանում և ասել՝ բարով եք եկել»:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին բարձր է գնահատել մասնակից պետությունների կառավարությունների հանձնառությունը կառավարման բարեփոխումների նկատմամբ և այս համատեքստում ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը: «Իրականում դիմակայունության և զարգացման այս պլանի առանցքներից մեկը Հայաստանում ժողովրդավարական և հաշվետու կառավարման ամրապնդումն է: Ուստի ես կցանկանայի առաջին հերթին ողջունել իշխանության հանձնառությունը, բայց ևս մեկ անգամ շեշտել համատեղ հավատարմությունը մեզ միավորող այս արժեքներին: Բոլորը գիտեն, որ բաց կառավարումը լի է մարտահրավերներով։ Երեկ երեկոյան մենք մի շատ հետաքրքիր միջոցառում ունեցանք այստեղ, Հայաստանում, Եվրոպայի օրվա համատեքստում, որտեղ անդրադարձանք Եվրոպական ինտեգրացիայի պատմությանը։ Վերջում մի հարց տրվեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ ունենալ մեկ առաջնորդ, ուժեղ առաջնորդ, ով ամեն ինչի մասին որոշում կայացնողն է, թե՞ ավելի լավ է ունենալ այս բազմակարծությունը, որը մեկ մեկ դրսից դիտվում է որպես թուլություն։ Բայց մեր պատասխանն այն է, կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ շատ ավելի կարևոր ու արդյունավետ է գործ ունենալ ժողովրդի հետ, վստահ լինել, որ ժողովրդավարական ընտրություններն են առաջ բերում ղեկավարությանը, որ ժողովուրդն է որոշողը, այլ ոչ թե ուրիշները»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով միջոցառման կարևորությանը, ԵՄ դեսպանը նշել է. «Սա իսկապես նշանակալից հիմնաքար է, շատ կարևոր իրադարձություն, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել ԵՄ-ի հանձնառությունը, բայց նաև ողջունել Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, բաց կառավարմանը: Սա դժվար է, բայց կարծում եմ՝ այլ ճանապարհ չկա։ Սա այն է, ինչը մեզ միավորում է և մենք գտնում ենք ընդհանուր հարթակ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը»:

ԵՄ դեսպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և կառավարության միջև երկխոսությունը, ընդգծել տեղական կառավարման և ապակենտրոնացման ուղղված կառավարությունների ջանքերը: Այս համատեքստում Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Սյունիքի դիմակայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին: «Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել»,- ասել է ԵՄ դեսպանը և հավելել, որ բոլոր ռեսուրսները միավորվել են՝ ԵՄ-ի և այլ դոնորների ներդրումներն ուժեղացնելու համար:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ