Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ֆինանսների նախարարը, արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի, տնտեսական զարգացման նախարարների տեղակալները, վարչապետի խորհրդականը, արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալը և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել է վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհավորել է Զուրաբ Նոգաիդելիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շնորհավորել է նաև Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին, վստահություն հայտնելով, որ վերջինիս գործունեությունը և կնպաստի հայ-վրացական փոխշահավետ գործակցության զարգացմանը: Ընդգծելով երկու պետությունների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահության և համագործակցության բարձր մակարդակը, Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նոգաիդելին հանդիպման ընթացքում գոհունակություն են հայտնել վերջին շրջանում տարբեր ոլորտներում նկատվող շփումների, փոխայցելությունների ակտիվացումից: Վարչապետները նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների սերտացումը եվրոպական կառույցներին ինտեգրման համատեքստում, այսօր առավել հրատապ է դարձել՝ Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրում Հարավային Կովկասի երկրների ընդգրկվելուց հետո: Կողմերի կարծիքով առավել սերտ համագործակցությունը միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում բխում է երկու երկրների շահերից:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նոգաիդելին գոհունակությամբ նշել են, որ վերջին շրջանում դրանք նկատելիորեն ակտիվացել են: Մասնավորապես, 2004թ. արտաքին առևտրաշրջանառության աճը, 2003թ. համեմատությամբ, կազմել է 51,1 տոկոս: ՀՀ նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, տեղի է ունեցել հայ-վրացական գործարար համաժողով, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական այցի ընթացքում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ երկու երկրների վարչապետների համանախագահությամբ: 2004-ին ստեղծվել է նաև Հայ-վրացական գործարար ասոցիացիան: Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի հիշյալ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի քննարկման նպատակով, 2005թ. հունվարին տեղի է ունեցել հանձնաժողովի հայկական կողմի նիստը, որի արձանագրությունն ուղարկվել է Վրաստանի վարչապետին: Իր հերթին, Զուրաբ Նոգաիդելին տեղեկացրել է, որ ի կատարումն երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, վրացական կողմն ավարտել է ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը Սադախլո-Մառնեուլի հատվածում, ապահովվել է ճանապարհային անվտանգությունը: Հայաստանի կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Կավկազ-Փոթի լաստանավային անցուղու բացման վերաբերյալ Ռուսաստանի ու Վրաստանի միջև համաձայնագրի կնքման կապակցությամբ և հետաքրքրվել դրա գործարկման հնարավոր ժամկետներով:

Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նոգաիդելին ընդլանված կազմով հանդիպմանը պատվիրակության անդամներին տեղեկացրել են, որ առանձնազրույցի ընթացքում պայմանավորվել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը շարունակել երկու երկրների վարչապետների համանախագահությամբ: Վարչապետները նշել են, որ առանձնազրույցի ընթաքում քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության այլ ոլորտներին վերաբերող երկկողմ կարևորություն ներկայացնող գրեթե բոլոր խնդիրները, արձանագրելով, որ եթե մինչև այժմ աշխատանքներն առավելապես ընթացել են նախկինում կուտակված խնդիրների հստակեցման ուղղությամբ, ապա այժմ արդեն հարկավոր է ավելի առաջ շարժվել՝ ուշադրությունը կենտրոնացնելով երկուստեք ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի արագ և արդյունավետ լուծումներ գտնելու վրա: Վարչապետ Նոգաիդելին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Իրան-Հայաստան գազատարի կառուցմամբ և քննարկվում է հետագայում Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են նաև Սադախլոյում հսկիչ-անցագրային կետի կառուցման, Վրաստանի տարածքով Հայաստան մուտք գործող գազի չափման կայանը Հայաստանի սահմանին մոտ տեղակայման, «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդման գիծը վրացական կողմին փոխանցելու իրավաբանական ձևակերպման և այլ հարցեր: Վարչապետներն ընդգծել են, որ անհրաժեշտ է արագորեն նախապատրաստել դրանց լուծումների վերաբերյալ նախագծերը՝ հայ-վրացական միջկառավարական հաջորդ նիստում քննարկելու համար, որն ամենայն հավանականությամբ, կկայանա այս տարվա առաջին կեսին, Երևանում: Նախատեսվում է նաև, որ երկու երկրների ֆինանսների նախարարները կրկին կհանդիպեն մինչև մարտի վերջը՝ առկա ֆինանսական խնդիրներն առավել հանգամանորեն քննարկելու և միջկառավարկան նիստին նախապատրաստելու համար: Հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է նաև Վրաստանում հայկական եկեղեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և համապատասխան միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության խնդիրը՝ դրանք բացառելու նպատակով: Այդ կապակցությամբ հանձնարարվել է երկու երկրների մշակույթի նախարարներին՝ հարցը համատեղ նախապատրաստել և ներկայացնել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի քննարկմանը:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Վրաստանի վարչապետները նշել են, որ առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ համաձայնություններ, ըստ էության, ձեռք են բերվել և դրանք հնարավոր է արագորեն լուծել համապատասխան աշխատանքային խմբերում առանց ձգձգումների հարցերը նախապատրաստելու, միջկառավարական հանձնաժողովում քննարկելու, որոշումներ ընդունելու և հետևողականորեն իրականացնելու ճանապարհով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ