Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 մարտի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության խորհրդարանի՝ Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Կարևորելով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում նաև համագործակցության առավել սերտացումը միջազգային կառույցներում, վարչապետը երախտագիտություն է հայտնել «Եվրոպական հարևանության» քաղաքականությունում մեր երկրի ընդգրկմանն աջակցելու Լատվիայի ջանքերի համար: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ ևրաինտեգրման ճանապարհն ընտրած Հայաստանը՝ ի դեմս բարեկամ և գործընկեր Լատվիայի, Եվրամիության շրջանակներում ձեռք կբերի իր նպատակների ու ձգտումների ևս մի աջակցի: Հաշվի առնելով Լատվիայի եվրաինտեգրման ուսանելի փորձը, Անդրանիկ Մարգարյանը և Ինգրիդա Ուդրեն նպատակահարմար են համարել քննարկել այդ ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները՝ ինչպես խորհրդարանների, այնպես էլ կառավարությունների մակարդակով: Նրանք ընդգծել են այդ նպատակով իրավապայմանագրային ամուր բազայի, նպաստավոր մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը: Լատվիայի խորհրդարանի ղեկավարի խնդրանքով, վարչապետը ներկայացրել է մեր երկրում կառավարություն-խորհրդարան փոխհարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Հանդիպման ժամանակ կողմերը նշել են նաև փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը՝ մասնավորապես, պետական կառավարման համակարգի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու մշակույթի և այլ ոլորտներում:


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ