չորեքշաբթի, 13 մարտի 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը, որը գտնվում է Հայաստանում պահուստային ծրագրի երրորդ վերանայման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԱՄՀ պահուստային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ բարեփոխումները հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների և ֆինանսական ոլորտի ուղղություններով: Փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և հատկապես ԱՄՀ աջակցությունը Հայաստանում լավագույն փորձի կիրառման տեսանկյունից: Ընդգծվել է կատարված բարեփոխումների արդյունքում տնտեսության ստվերի կրճատման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշներն ու ֆինանսական ոլորտի կայունությունը: