Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունվարի 2024

Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական


Կառավարության «Հումանիտար կենտրոնը» վերսկսել է աշխատանքները: Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 16:00-ին կներկայացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներում իրավունքների իրացման ծրագրերն ու աջակցության միջոցառումները:

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը մանրամասներ են ներկայացրել են իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Արմեն Ղազարյանի ներկայացմամբ, հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից. այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ հարկադրաբար տեղափոխվել կոնկրետ երկրի տարածք, տվյալ պարագայում՝ Ադրբեջան: Սա նպատակ է հետապնդում ճամփորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ: Ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է անձնագրային ծառայությունների կողմից տվյալ անձին հաշվառելիս դրան զուգահեռ»,-նշել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը և հավելել, քանի որ ժամանակավոր պաշտպանության են վերցվել ոչ միայն ֆիզիկապես Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին բռնագաղթած անձինք, այլ նաև արտերկրում գտնվող այն անձինք, ովքեր այս պահին ռեալ հնարավորություն չունեն վերադառնալ, այդ պատճառով նրանք ևս վերցվել են ժամանակավոր պաշտպանության: Արտերկրում գտնվող անձինք վկայականը ստանալու համար կարող են դիմումներ ներկայացնել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ժամանակավոր պաշտպանության վկայականը գործում է մեկ տարի ժամկետով, այն երկարաձգվելու է կառավարության որոշման գործողության երկարաձգմանը զուգահեռ և այն պետք է գործածվի և՛ չափահասի, և՛ անչափահասի պարագայում: Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ այս վկայականը պետք է ձեռք բերեն բոլոր այն անձինք, ովքեր վերցվել են ժամանակավոր պաշտպանության: Ժամանակավոր պաշտպանության տրամադրման մասին Կառավարության որոշումը նշում է այն խմբերին, ովքեր վերցվել են ժամանակավոր պաշտպանության: Դրանք են Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում հաշվառում ունեցող անձինք, այն անձինք, ում վերջին հաշվառումը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում և այն անձինք, ովքեր չեն անցնում որևէ հաշվառումներով, սակայն բռնագաղթել են 2023 թվականին և արձանագրվել է բռնագաղթի փաստը: Այս խմբերից բացառություն են կազմում երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը ներկայացրել է, որ հունվարի 25-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ստացվել է 42 809 դիմում: Բնակչության պետական ռեգիստրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման թիվը մոտեցել է շուրջ 50 000-ի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը շուրջ 900 է:

Զարուհի Մանուչարյանը տեղեկատվություն է ներկայացրել սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ. 100 000 դրամ միանվագ աջակցության, 40 000 +10 000 դրամ աջակցության և 50+50 աջակցության ծրագրերը ընթացքի մեջ են: 112 649 անձ արդեն իսկ ստացել է 100 000 դրամ աջակցությունը: Կան անձինք, ովքեր դեռևս չեն ստացել և այդ ուղղությամբ անհատական դեպքերի ուսումնասիրությունը շարունակվում է: Զարուհի Մանուչարյանը հորդորել է, որպեսզի այն անձինք, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ աջակցությունը, անպայման ստուգեն այդ փաստը www.online.ssa.am հարթակի միջոցով, քանի որ մյուս աջակցության ծրագրերի համար որպես ելակետ ընդունվում է այն փաստը, թե արդյոք անձն արդեն ստացել է 100 000 դրամ աջակցությունը, թե ոչ: 50+50 աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել www.50.socservice.am հարթակի միջոցով, որի վերջնաժամկետը մինչև հունվարի 31-ն է: 40 000 +10 000 դրամ աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմել www.rent.socservice.am հարթակի միջոցով: Այս ծրագիրը վեցամսյա է և շարունակվելու է մինչև մարտ ամիսը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ