Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 մարտի 2005

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Խորհրդի քննարկմանն են ներկայացվել նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ՏՏԶԱԽ 2004թ. գործունեության մասին հաշվետվությունը, ռոտացիոն կարգով խորհրդում ընդգրկվող ներկայացուցիչների անհատական կազմի վերաբերյալ և այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ նախորդ նիստի շուրջ մեկ տասնյակ հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը վարչապետին է ներկայացրել առաջարկություն՝ 2,4 գեգահերց հաճախականության տիրույթի ազատականացման վերաբերյալ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ, Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության Հայաստանի պատասխանատու Գարեգին Չուգասզյանը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացրել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի անցկացման աշխատանքային ծրագիրը՝ Գրերի գյուտի 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կողմից մշակվող միջոցառումների ծրագրում ընդգրկելու նպատակով: Շարունակվել է ՏՏ ոլորտի համակարգումն առաջնորդող մարմնի ստեղծման մասին խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով: ՏՏԶԱ խորհրդի գիտակրթական աշխատանքային խմբի ղեկավար Յուրի Շուքուրյանը կազմակերպել է աշխատանքային խմբում «OpenOffice.org» ծրագրի փորձարկումների արդյունքները և ներկայացրել առաջարկություն՝ ծրագրի կիրառման նպատակահարմարության վերաբերյալ:

Նիստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև 2004թ. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում և ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի գործունեության մասին հաշվետվությունը: Նա նշել է, որ վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, մասնավորապես, ծրագրային ապահովման և ծառայությունների բնագավառում, Հայաստանի տնտեսության արագ զարգացող հեռանկարային ճյուղերից է դարձել: Դրան նպաստել են նաև արևմտյան մի շարք ընկերությունների կողմից մեր երկրում հիմնած ծրագրավորման կենտրոնները: Ոլորտի հետագա զարգացմանը նոր թափ են հաղորդել ՀՀ կառավարության կողմից տեղեկատվական ու հեռահաղորդակցության ոլորտը (ՏՀՏ) Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ համարելը, ՏՀՏ գլխավոր ռազմավարության և ՏՀՏ զարգացման ծրագրի մշակումը: Միաժամանակ, այս դրական քայլերին զուգահեռ, ըստ զեկուցողի, ոլորտի զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում հեռահաղորդակցության բնագավառի ոչ ազատականացված վիճակը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ 1998-2004թթ. հայկական ՏՏ ոլորտի միջին տարեկան աճը կազմել է 30 տոկոս՝ 2004թ. հասնելով շուրջ 50 մլն ԱՄՆ դոլարի: Ոլորտի ծառայություններն ու արտադրանքը արտահանվում են աշխարհի ավելի քան 20 երկրներ, այդ թվում, առավելագույն մասը՝ 68 տոկոս, ԱՄՆ և Կանադա, 16 տոկոսը՝ Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ, 10 տոկոսը՝ Եվրոպա: Ըստ զեկուցողի, տեղական շուկայում մեծ մասամբ գործում են հայկական ընկերությունները, իսկ արտահանումների հիմնական մասը պատկանում է արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերին: 2004թ. Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է մոտ 3400-ի, ինչը 25 տոկոսով ավելի է, քան 1998թ-ին: Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հնարավոր է ոլորտի ավելի արագ աճ արձանագրել, եթե գործարար շրջաններն ու կառավարությունը համոզվեն դրա իրական շահութաբերության ու հեռանկարայնության մեջ: Ըստ նրա, դոնոր կազմակերպությունների և սփյուռքի հետ համատեղ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շնորհիվ, աճի միտումը կշարունակվի, որի արդյունքում 2010թ. ոլորտի հասույթը հնարավոր կլինի հասցնել 140 մլն ԱՄՆ դոլարի, ապահովելով շուրջ 14 հազար աշխատատեղ:

Անդրադառնալով 2001թ. ստեղծված ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի գործունեությանը, Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀՀ վարչապետի նախագահությամբ այն ակտիվ մասնակցություն է ունեցել ոլորտի խթանման գործում՝ համախմբելով ՏՀՏ բնագավառի հիմնական մասնակիցներին, ակտիվ երկխոսության հնարավորություն ստեղծելով տեղական և սփյուռքի գործարարների ու պետական մարմինների միջև: Ըստ զեկուցողի, 2004թ. խորհուրդը գումարել է 3 նիստ, կայացրել գործարարների ակումբի 3 և աշխատանքային խմբերի բազմաթիվ հանդիպումներ: Ակտիվ աշխատանքներ են տարվել միջազգային փորձագետների հետ, խորհրդի քարտուղարությունն իր մասնակցությունն է բերել մրջազգային ցուցահանդեսների նախապատրաստմանն ու անցկացմանը, մասնավորապես, անցած տարվա մարտի 17-ից 25-ը Հանովերում կայացած CeBIT 2004 ցուցահանդեսի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ձևավորված տաղավարում լայնորեն ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերություններն ու նրանց ձեռքբերումները: Հաստատվել են բազմաթիվ գործարար կապեր, որոնցից շատերը տեղական ընկերությունների համար վերածվել են համագործակցության: Արդյունավետ են եղել նաև նոյեմբերի 4-ից 6-ը Երևանում տեղի ունեցած ԻՆՖՈՏԵԿ 2004 ցուցահանդեսը և նրա շրջանակներում կայացած «ՏՏ-ն կորպորատիվ ընկերությունների համար» գործարար համաժողովը, որին մասնակցել է նաև ՏՏԶԱԽ քարտուղարությունը:

Հաշվետվության մեջ Արմեն Գրիգորյանը կարևորել է «Վիասֆեր» տեխնոպարկի կողմից ներկայացված «Բարձր տեխնոլոգիական գոտու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ՏՏ ոլորտի համակարգումն առաջնորդող մարմնի ստեղծման հարցը, որոնք, նրա հավաստմամբ քննարկվել են ամբողջ տարվա ընթացքում: Վերջին հարցի կապակցությամբ, ելնելով ՀՀ-ում տեղեկատվական հասարակության զարգացման համար առկա որոշակի խոչընդոտների վերացման կարևորությունից, ինչպես նաև նկատի ունենալով տվյալ հարցի վերաբերյալ Համաշխարհային բանկի կողմից ներկայացված զեկույցը, նա խորհրդի քննարկմանն է ներկայացրել առաջարկություն՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որի հիմնական խմդիրները պետք է լինեն էլեկտրոնային որոշակի ծրագրի և դրանից բխող գործառույթների ձևավորումը, այդ գործառույթների համակարգման և իրականացման համար ՀԲ ներկայացված մոդելների որոշակիացված տարբերակի առաջարկումը, գործառույթների իրականացման մոտավոր ծախսերի և ժամանակահատվածի գնահատումը, ինչպես նաև այդ ամենի արդյունքում ամփոփված հուշագրի ներկայացումը ՀՀ վարչապետին: Անդրանիկ Մարգարյանը հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է համարել էլեկտրոնային կառավարության գաղափարի իրագործման ուղղությամբ աշխատանքը՝ համագործակցելով նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ, որը բարեփոխումներում մեծ տեղ է հատկացրել պետկառավարման համակարգում էլ.կառավարության ներդրման խնդրին:

Նիստում, ՏՏԶԱ խորհրդի կանոնադրությանը համապատասխան, հաստատվել է նաև խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների նոր անհատական կազմը: Դրանում ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ Յուրի Շուքուրյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերության նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ Աշոտ Խաչատրյանը, «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Աթոյանը, «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի նախագահ Էդիկ Մանուկյանը, «Արմենտել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վասիլոս Ֆետսիսը, «Լինք» ՍՊԸ-ի տնօրեն Գարիկ Խաչատրյանը և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի փոխնախագահ Աշոտ Մխիթարյանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ