Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց Զարգացման հայկական գործակալություն, ծանոթացավ գործակալության վարչական շենքի վերանորոգման աշխատանքների ընթացքին, առանձին բաժինների աշխատանքային պայմաններին: Այնուհետև, վարչապետը որպես ԶՀ-ի խորհրդի նախագահ, մասնակցեց գործակալության խորհրդի նիստին: ՀԶ ՓԲԸ խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ապրիլի 13-ի վարչապետի որոշումից հետո սա նորացված խորհրդի առաջին նիստն էր: Օրակարգում ընդգրկված էին գործակալության ընթացիկ և հեռանկարային գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը, ընդհանուր առմամբ կարևորելով գործակալության դերը ձեռնարկատիրության և գործարարության զարգացման, Հայաստանում ներդրումների խթանման գործում, նշեց, որ առաջիկայում գործակալության աշխատանքների փորձաքարն են լինելու մայիսին Նյու-Յորքում և հուլիսին Փարիզում կայանալիք գործարար-համաժողովները՝ միջազգային հնարավոր ներդրողների, դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ: Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց ամենայն լրջությամբ նախապատրաստվել այդ համաժողովներին առավելագույն արդյունավետություն ապահովելու համար: Նիստում քննարկվեցին գործակալության գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող առաջիկա երկու ծրագրերի՝ «Հայաստանի ինտերնետային ուղեցույց» հիմնադրամի և «Ձեռնարկությունների աջակցման» հիմնադրամի ստեղծման հետ կապված խնդիրները: Նշվեց, որ այն գործելու է որպես էլեկտրոնային զարգացման, բարձր տեխնոլոգիաների, բիզնեսի ու ծրագրերի կենտրոն և խթանելու է արտերկրյա կապիտալի մասնակցությունը ինտերնետային տնտեսության զարգացմանը: Ծրագրի նկատմամբ որոշակի հետաքրքրություն են ցուցաբերել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, մի շարք այլ դոնոր կազմակերպություններ: Ընդգծելով հարցի կարևորությունը և այն, որ դա տարածաշրջանային ծրագիր է, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով Հայաստանի առաջատար դերի հինավորումն ու ապահովումը և հանձնարարեց միջազգային քննարկումների ժամանակ լուրջ աշխատանք տանել այդ ուղղությամբ: «Ձեռնարկությունների աջակցման» հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպությունը առաջարկվում է ստեղծվել «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրի՝ ՀԲ-ի կողմից ֆինանսավորման ավարտման կապակցությամբ՝ հիմնադրամի գործունեությունը քաղաքացիական օրենսգրքին համապատասխանեցնելու և արտահանման խթանման ու ներդրումների ներգրավման ուղղությամբ հայկական ձեռնարկություններին տրամադրվող աջակցությունը ընդլայնելու նպատակով: ԶՀ-ի խորհրդի նիստում առաջարկվեց ստեղծել հիմնադրամի ինտերնետային էջ: Ընդհանուր առմամբ, խրախուսելով հիմնադրամի ստեղծման ծրագիրը, վարչապետը նախ կարևոր համարեց կառույցի ֆինանսական միջոցների արդյունավետ, խիստ նպատակային օգտագործումը և ապա նշեց, որ յուրաքանչյուր նոր կառույցի հետ ինտերնետային էջեր բացելու փոխարեն ավելի նպատակահարմար է դրանք համախմբել և ներկայացնել մեկ ընդհանուր տեղում, ինչը կհեշտացնի նաև դրանցից օգտվող շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների գործը: Նիստում քննակվեցին նաև «Հայկական զարգացման գործակալություն» ՓԲԸ-ի վարչակազմակերպական կառուցվածքին, բյուջեի ձևավորման սկզբունքներին, ընկերության նկատմամբ նախորդ տարիների ընթացքում առաջացած պարտքերի մարման, գործակալության վարչական շենքի վերանորոգման աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ ֆինանսավորման և այլ հարցեր:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ