Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 մարտի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը որոշել է մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ, մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել մարտի 5-ին՝ շաբաթ օրը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Գյումրի քաղաքի գլխավոր հատակագիծը: Հանձնարարվել է ՀՀ Շիրակի մարզպետին, առաջարկել Գյումրիի քաղաքապետին՝ շահագրգիռ մարմինների առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելով, եռամսյա ժամկետում համատեղ ապահովել Գյումրի քաղաքի կենտրոնի գոտիավորման նախագծի լրամշակումը և սահմանված կարգով հաստատումը:

Այլ որոշումներով «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքներին համապատասխան, հաշվի առնելով ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը, գործադիրը հաստատել է Գյումրի քաղաքային համայնքի, ինչպես նաև Շիրակի մարզի 14 համայնքների վարչական սահմանների նկարագրությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, որոշվել է Շիրակի մարզպետարանի տնօրինության Գյումրի քաղաքի «Անի» շինարարական թաղամասի անավարտ մանկապարտեզի շենքը նվիրաբերել Գյումրու «ՄԱԳՏՄ» ՍՊԸ-ին՝ այն ավարտելու և որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: Որոշումն ընդունվել է աղետի գոտու վերականգնման ռազմավարությանը համապատասխան, երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինարարությունների վերակառուցման գործում ոչ պետական միջոցներ ներգրավելու նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումը կնպաստի, մասնավորապես, գերնորմատիվային արտանետումներով շահագործվող ավտոմեքենաների քանակի կրճատմանը, վնասակար նյութերի արտանետումներից մթնոլորտի պահպանությանը, ինչը ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 14-ի N 40 որոշմամբ հավանության արժանացած «Ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման հայեցակարգի» պահանջներից է: Նախատեսվում է նաև համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից ստեղծել չափիչ կետեր, որտեղ ՀՀ կառավարության սահմանած կարգով կիրականացվեն ավտոտրանսպորտային միջոցների արտանետումներում վնասակար նյութերի չափումներ: Կտրվեն համապատասխան կտրոններ, որոնց բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցները չեն կարող անցնել տեխնիկական զննություն: Չափիչ կետերի կողմից մատուցվող ծառայության գինը առաջարկվում է սահմանել մինչև 1000 դրամ:

Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի «ՀՀ մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ, որով արգելվում է այն ավտոմեքենաների ներմուծումը, որոնց վրա չի տեղադրված վնասակար արտանետումների չեզոքացուցիչ:

Կառավարությունը հավանություն է տվել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի և Հայաստանում գործող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հարաբերությունները: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին:

Կառավարությունը ի գիտություն է ընդունել տրանսպորտի բնագավառում վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմինների աշխատանքների կատարելագործման վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ներկայացրած առաջարկությունները: Դրանք ընդգրկում են մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տրանսպորտային տեսչության մասին» և այլ ՀՀ օրենքների ու կառավարության որոշումների ընդունում, որոնք ներառված են նաև ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշմամբ հաստատված ծրագրում:

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները: Որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական հաստատությունների տիպերը սահմանելու, «ՀՀ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման մեջ:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2000թ. փետրվարի 23-ի «ՀՀ տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգի մասին» N 82 որոշման մեջ, որի համաձայն այլ կացարանում (ազգականների մոտ, հյուրանոցում, վարձակալությամբ և այլն) բնակվող փախստականի կարգավիճակ հայցողին տրամադրվում է միանվագ դրամական նպաստ՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին նրա դիմումի քննարկման ժամանակահատվածում:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է, որ մինչև գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային գնահատման նոր մեթոդիկայի հաստատումը, նշված հողատեսքերի փոփոխման դեպքում, դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս, պետք է հիմք ընդունվեն կադաստրային քարտեզագրման և հողային ֆոնդի սկզբնական և ընթացիկ հաշվառման նյութերում ամրագրված գյուղատնտեսական հողատեսքերը: Հիշյալ հողատեսքերի փոփոխություններով հնարավորություն կընձեռնվի ձևավորել հողի հարկման բազաները. այդ թվում՝ կադաստրային գները կամ զուտ եկամուտները հաշվարկելիս, ճշգրիտ որոշել հողակադաստրային խմբերը, իրականացնել պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական հողատեսքերի օտարման կամ վարձակալության տրամադրման դեպքերում, դրանց կադաստրային գների հաշվարկները: Որոշման ընդունումը նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսության, մասնավորապես հողի շուկայի հեռանկարային զարգացմանը և հողի հարկի բազայի ամբողջական ձևավորմանը:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ: Դրանցով նախատեսվում է, պետական գույքը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով մասնավորեցնելիս, բաժնետոմսերի թողարկման ազդագիրը գրանցել ոչ միայն ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում, այլև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում, ինչը հնարավորություն կտա զգալիորեն դյուրացնել ընթացակարգը և խուսափել ավելորդ քաշքշուկներից:

Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2003թ. մարտի 7-ի «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելու մասին» N 217 որոշման մեջ՝ ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման գործընթացը պարզեցնելու նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից հետ վերցնել 8 մլն 715 հազար դրամ արժողությամբ 1206 քմ տարածքը և անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության զբոսաշրջության, սպորտի և երիտասարդության քաղաքականության պետական կոմիտեի միջև պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը անհետաձգելի է համարել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկել է ԱԺ-ին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է համայնքային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Մեկ այլ որոշմամբ, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված համայնքային ծառայության հարցերով լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը: Նույն որոշմամբ հաստատվել է նաև համայնքային ծառայության համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման և հաստատման ժամանակացույցը: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին՝ ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ներկայացնել տեղեկատվություն համայնքային ծառայության համակարգի ներդրման ընթացքի մասին: Հանձնարարվել է նաև ՀՀ պետական կառավարման մարմիններին՝ երկամսյա ժամկետում անհրաժեշտ փոփոխություններ կատարել իրենց ոլորտները կանոնակարգող իրավական ակտերում՝ դրանք համապատասխանեցնելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներին:

Նիստում գործադիրը որոշում է ընդունել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի 2005թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները ՀՀ առաջնություններին, ՀՀ հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքներին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար՝ ըստ մարզաձևերի բաշխման վերաբերյալ: Որոշումը կնպաստի ավանդաբար մարզական բարձր արդյունքներ գրանցած մարզաձևերի հետագա զարգացմանը, խաղային, ձմեռային և այլ մարզաձևերի դրվածքի բարելավմանը, մարզական բնատուր տաղանդով օժտված մարզիկների հայտնաբերմանն ու հավաքական թիմերի համալրմանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2005-2007թթ. պետական ծրագրի իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների բաշխման ընդհանուր ցանկը և այդ միջոցների բաշխումը՝ ըստ մարզերի ու Երևան քաղաքի: Որոշմամբ թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին՝ վերաբաշխել որոշմամբ հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 28-ի «Շենքեր հանձնելու մասին» N578 որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետը, ինչպես նաև անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 28-ի N 578 որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 15-ի N1230 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1845-Ա որոշման 2-րդ կետը: Դրանցով, նկատի ունենալով «Հայփոստ» ՓԲԸ-ի խնդիրներն ու գործառույթների իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև ընկերության հեռանկարային զարգացման միտումները, նպատակահարմար է համարվել «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից զբաղեցրած ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 1-9-րդ հարկերի տարածքը՝ 9270.7 քմ, թողնել «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով: Որոշմամբ նշված ընկերության գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաձնացվել է վերոհիշյալ շենքի 10-16-րդ հարկերի տարածքը՝ 2854 քմ և հանձնվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 26-ի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունը և վարչության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի N 1298-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 822-Ն որոշման մեջ: Փոփոխությամբ վարչության աշխատակազմի կառուցվածքից հանվել են «Մասնավորեցման վարչությունը» և «Միջազգային համագործակցության վարչությունը», որից հետո այլ վարչություններում կստեղծվեն համապատասխան բաժիններ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմում կառուցվածքային և հաստիքային փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների արդյունավետությունը՝ դրանցում ներգրավելով անհրաժեշտ թվով մասնագետների:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին՝ օրենքի հետագա կատարելագործման նպատակով: Այդ կապակցությամբ մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 565 հազար 890 դրամ հատկացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2005թ. մարտին կայանալիք Սյունիքի մարզի Չափնիի գյուղական, Տավուշի մարզի Իջևանի քաղաքային և Խաշթառակի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև Սյունիքի մարզի Թանահատի, Արևիսի, Շաղատի, Ծղուկի, Նորավանի, Թասիկի և Սառնակունքի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ