Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 մարտի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին:


Պարոն Ռուշայլոն ՀՀ վարչապետին է ներկայացրել ապրիլի 29-ին Թբիլիսիում կայանալիք ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, նշելով, որ նիստում նախատեսված է քննարկել փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող ավելի քան 3 տասնյակ որոշումների նախագծեր:


Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ չնայած օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններին, այսօր ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը՝ հատկապես տնտեսության, անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, հումանիտար ոլորտներում, ընդհանուր առմամբ արդյունավետ է ընթանում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ ԱՊՀ-ի ստեղծման առաջին իսկ օրերից Հայաստանը ներկայացված է եղել այդ կազմակերպության բոլոր մարմիններում, ակտիվորեն մասնակցել է դրանց աշխատանքներին: Միաժամանակ, նա նշել է, թե այնուամենայնիվ, ԱՊՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացման խնդիր կա:


Համաձայնելով Հայաստանի վարչապետի գնահատականներին, ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը նույնպես արտահայտվել է ԱՊՀ մարմինների բարեփոխումների իրականացման օգտին՝ դրանց գործունեությունն ավելի դինամիկ և արդյունավետ դարձնելու, ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Համագործակցության անդամ պետությունների բոլոր առաջարկությունների կառուցողական քննարկման արդյունքում կհաջողվի գտնել բարեփոխումների այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա ԱՊՀ-ն դարձնել առավել արդյունավետ գործող կազմակերպություն: Ընդգծելով, որ տնտեսական համագործակցությունը ԱՊՀ զարգացման հիմնարար ուղղություններից է, Վլադիմիր Ռուշայլոն մտահոգություն է հայտնել, մասնավորապես, առկա գործարար ներուժի ոչ լիարժեք օգտագործման կապակցությամբ: Բացը լրացնելու նպատակով, նա նպատակահարմար է համարել ԱՊՀ երկրներում գործարար կենտրոնների ստեղծումը, որոնց օրինակներն արդեն կան ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում: ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում Հայաստանի տաղավարը համարել է լավագույններից մեկը, նշելով, որ ցուցադրվող ապրանքատեսականիով տաղավարը տվյալ երկրի յուրօրինակ այցեքարտն է: Նա նաև ընդգծել է, որ ցուցահանդեսային կենտրոնում ավելի բարենպաստ պայմանների ստեղծման դեպքում, և հայկական, և մյուս երկրների տաղավարները զգալի հաջողություններ կարող են ունենալ:


Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարության խնդրին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ Հայաստանում ստեղծվել է նախապատրաստական հանձնաժողով՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ և արդեն իսկ հաստատվել է նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Վարչապետը նշել է նաև, որ Հայրենական պատերազմի վետերանների Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի մայիսի 8-9-ը Մոսկվայում կայանալիք Մեծ հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը:


Անդրանիկ Մարգարյանը և Վլադիմիր Ռուշայլոն կարևորել են մի շարք օրախնդիր հարցերի, այդ թվում՝ Համագործակցության միասնական բյուջեում ներդրվող անդամավճարների որոշման մեթոդաբանության, ԱՊՀ մարմիններում աշխատանքի վարձատրման համակարգի և այլ խնդիրների՝ կարճ ժամկետում վերջնական մշակման անհրաժեշտությունը՝ դրանք ապրիլի 29-ին ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստի քննարկմանը ներկայացնելու համար:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ