հինգշաբթի, 24 փետրվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Զուրաբ Նոգաիդելիին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան Զուրաբ Թեյմուրազի.
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձնամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետ նշանակելու կապակցությամբ:
Կարևորելով Վրաստանի և Հայաստանի միջև բազմակողմ կապերի զարգացումը, հուսով եմ, որ Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում կնպաստի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հետագա խորացմանն ու մեր պետությունների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր դժվարին գործունեության մեջ, իսկ Վրաստանի եղբայրական ժողովուրդին՝ խաղաղության, բարօրություն ու բարգավաճում»: