Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 նոյեմբերի 2023

ԱՆ ուղղորդմամբ մարզային բժշկական հաստատություններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան ամսական աշխատավարձի եռապատիկի չափով աջակցություն՝ մինչև 6 ամիս ժամկետով




Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է զբաղվածության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը: Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերի սկզբի դրությամբ, արդեն իսկ աշխատանքային պայմանագիր է կնքել ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 անձ: Նոյեմբերի 14-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 3490 անձ, որից 3035-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: 1336 անձ ուղեգրվել է տարբեր գործատուների մոտ, որից աշխատանք է գտել արդեն իսկ 289-ը: Միասնական սոցիալական ծառայության գրասենյակում հաշվառված է 10445 թափուր աշխատատեղ: Մանրամասներին քաղաքացիները կարող են ծանոթանալ www.e-work.am կամ www.workforall.am կայքի «Գտիր աշխատանք» բաժնում, որտեղ ներկայացված են թե՛ տարածքային բաշխվածությունը, թե՛ աշխատավարձերի չափերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը UNDP Հայաստանի գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է փորձնական մի ծրագիր, որով նախատեսվում է տաբեր մասնավոր գործընկերների միջոցով իրականացնել զբաղվածության ծրագրեր: Ծրագիրն ունի ուսուցման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման բաղադրիչներ: Ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը, դրանից կարող են օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները:

Քննարկման փուլում են գտնվում ևս երկու ծրագրեր, որոնց շահառուներն առաջին հերթին հենց ԼՂ-ից բռնի տեղահանվածներն են: Ծրագրերից մեկը վերաբերում է ուսուցման, վերապատրաստման կամ պրակտիկայի ձեռք բերման միջոցով աշխատանքի տեղավորմանը: Ծրագրի շրջանակում պետությունն իր մասնակցությունն է ունենալու կրթության ծախսերի, կրթաթոշակի կամ աշխատանքային փորձառության ժամանակահատվածում աշխատավարձի ծախսերի, իսկ հետագայում նաև գործատուին հարկերի չափերի փոխհատուցմանը: Երկրորդ ծրագիրն ավելի շատ միտված է ինքնազբաղվածության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է Երևանում նախատեսվող ինքնազբաղվածության բիզնես ծրագրերի համար տրամադրել 2 մլն դրամ, իսկ մարզերում՝ 4 մլն դրամ:

Ռուբեն Սարգսյանը նշել է նաև, որ համատեղ ծրագրեր են նախատեսվում միջազգային և տեղական տարբեր գործընկերների հետ: Այս պահի դրությամբ նախարարությունը մշակում է Զբաղվածության ռազմավարությունը, որով նախատեսվում են զբաղվածության նոր ծրագրեր:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում են ստանում ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված 92 պացիենտն: Նրանցից 11-ի վիճակը ծանր է, 3-ինը` ծայրահեղ ծանր: 19 պացիենտ շարունակում է իր բուժումը արտասահմանում: Նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա:

Արտակ Ջումայանը տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում 150-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով, որոնք, սակայն, շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ: Նշվել է նաև, որ ԼՂ տեղահանված ընտանիքներում ծնվել է 150 երեխա:

Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 57 200 հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:

Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի են անցել ԼՂ-ից տեղահանված 100 բուժաշխատող: 676 բուժաշխատող պետպատվերի շրջանակում մասնագիտական զարգացման կրեդիտավորման է ուղարկվել:

«Առողջապահության նախարարության ուղղորդմամբ մարզային բժշկական հաստատություններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում, ի հավելումն սահմանված աշխատավարձի, մեր հայրենակիցներին կտրամադրվի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով աջակցություն՝ մինչև 6 ամիս ժամկետով»,-ասել է փոխնախարարը:

Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել 060 80 80 03 հեռախոսահամարով և լրացուցիչ համար՝ 15- 02, 03, 04, 05 և 07: Տեղեկատվությունը առկա է նաև նախարարության պաշտոնական կայքէջում (www.moh.am) և ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք հաճախ տրվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից:

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ