Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 փետրվարի 2005


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Հանձնաժողովին ներկայացվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ նիստում հաստատելու նպատակով, մինչ այս՝ հանձնաժողովի անդամներին է տրամադրվել 90-ամյակի միջոցառումների ծրագրի լրամշակված տարբերակը: Վերջինս ընդգրկում է բազմաբնույթ միջոցառումների շարք՝ նախատեսված իրականացնելու ամբողջ տարվա ընթացքում: Ծրագիրը կմեկնարկի ապրիլին՝ Հայոց ցեղասպանությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «21-րդ դարն առանց ցեղասպանությունների» նշանաբանով միջազգային խորհրդաժողովով: Միջոցառումներ են նախատեսված նաև Արցախում, սփյուռքի հայաշատ համայնքներում, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած որոշ երկրներում:


Ի կատարումն հանձնարարականների, հստակեցվել է նաև Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ հրատարակվելիք գրքերի ցանկը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված քարոզչություն կազմակերպելու նպատակով ձևավորվել է քարոզչական աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ՝  ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:  


Նիստում քննարկվել են նաև նախատեսված միջոցառումների ֆինանսական ապահովման խնդիրները:


Քննարկումից հետո, նկատի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները, հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ