Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 փետրվարի 2005


Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գրասենյակում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Քննարկվել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) 2004թ. 2-րդ կիսամյակի գործունեության հաշվետվությունը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակում 2005թ. իրականացվելիք աշխատանքները:


Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի գործունեությունն իրականացվել է երեք՝ հասարակագիտական հետազոտությունների, քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ծրագրերի շրջանակներում: Կազմակերպվել են շուրջ մեկ տասնյակ սեմինարներ, հարյուրից ավելի գիտական հրապարակումներ, թարգմանություններ, հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են 2004թ. աշնանը Թեհրանում կայացած միջազգային գիտաժողովին: Զգալի աշխատանք է կատարվել հրատարակչական ոլորտում. լույս են տեսել «21-րդ դար» ռազմավարական և հայեցակարգային բնույթի հանդեսի, «Տարածաշրջան» և «Հայաստան» տեղեկագրերի հերթական համարները: Հաշվետու շրջանում ձևավորվել է «Նորավանք» ԳԿՀ-ի վեբ-կայքը, որը ներկայումս վերակառուցվում և նորացվում է, գնումների և նվիրատվությունների շնորհիվ, համալրվել է «Նորավանքի» գրադարանը, որն այսօր արդեն պարունակում է մոտ 500 կտոր գրականություն: Հիմնադրամի կողմից աշխատանքներ են իրականացվել Կովկասում հայկական համայնքների և այլալեզու, այլադավան հայկական խմբերի հիմնախնդիրների վերաբերյալ:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակում 2005թ. իրականացվելիք աշխատանքները: Մասնավորապես, նախատեսված է, կատարված հետազոտությունների հիման վրա, հասարակագիտական ծրագրում ներգրավված մասնագետների հետ համատեղ, 2005թ. ձևավորել և հրապարակել «Տարածաշրջանային տարեգիրք-2005» հիմնարար աշխատությունը, նպաստել Հայաստանի, Ռուսաստանի և արևմտյան երկրների բուհերում ուսանող հայ երիտասարդության գիտաժողովի, այդ հիմքի վրա հետագայում նաև Հայ մտավորականության համաժողովի կազմակերպմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ