Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 ապրիլի 2001

Սիրելի հայրենակիցներ, ամեն տարի այսօրը մենք ավելի քան միասնական ենք դառնում՝ հիշելով և ոգեկոչելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը և խոնարհվելով մեր սուրբ նահատակների հուշակոթող դարձած շիրիմների առջև Մայր Հայրենիքում և աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ գեթ մեկ հայ կա: Ամեն տարի այս օրը ազգի ինքնապաշտպանական բնազդը որերորդ անգամ յուրաքանչյուրիս հուշում է ուժեղ պետություն ունենալու հրամայականը, հզոր պետություն, որին հարգում և որի հետ հաշվի են նստում: Մեր ժողովրդի պատմության մեջ անժխտելի հետք թողած դարասկզբի եղեռնագործությունը, նաև մեծ դաս ունի իր մեջ. ցավոք, արդար, քաղաքակիրթ, ստեղծագործ և խաղաղասեր լինելը դեռ բավարար պայման չէ աշխարհի երեսին քո տեղն ունենալու համար: 20-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մորթվող ժողովրդի ձայնին անտարբեր և դարի մեծագույն հանցագործությունը լռության մատնող պետությունները անցյալ դարասկզբին դա վկայեցին: Երբ հանցագործությունը մնում է անպատիժ, երբևէ իր շարունակությունն ունենում է: Հայոց ցեղասապանության միջազգային ճանաչման արդարացի պահանջը նաև հետագայում այդօրինակ եղեռնագործությունները կանխելու նպատակ ունի և պատմական արդարությունն ի վերջո վերականգնելու խնդիր: Երրորդ հազարամյակ ոտք դրած աշխարհն այսօր փորձում է դարասկզբի սխալները չկրկնել. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների աշխարհագրությունը գնալով մեծանում է: Համոզված ենք, որ 21-րդ դարում աշխարհի քաղաքակիրթ երկրներին պարզած մեր ձեռքը ոչ թե օգնության խնդրանքով, այլ մշտապես համագործակցության առաջարկով է պարզվելու:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ