Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 փետրվարի 2005


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007թթ. անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնաժողովի անդամները ևս զեկուցել են անցկացվելիք միջոցառումների ծրագրի նախապատրաստական աշխատանքների մասին, որոնցում կներառվեն բազմաթիվ հանդիսություններ, մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, ձեռագրերի ու գրքերի ցուցադրություններ և այլն: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսանդր Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ որոշակի բանակցություններ են ընթացել Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայի իրենց գործընկերների հետ՝ նախատեսված միջոցառումների լուսաբանման և տեղեկատվության ապահովման վերաբերյալ:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Ֆրանսիայում առաջին անգամ երկու երկրների նախագահների հովանու ներքո Հայաստանի տարվա անցկացումը ոչ միայն Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների, հայ-ֆրանսիական բարեկամության լավագույն ապացույցներից է, այլև Ֆրանսիայի միջոցով Հայաստանը՝ նրա պատմությունն ու ներկան, ազգային ու մշակութային արժեքները Եվրոպային և աշխարհին ներկայացնելու ևս մի լավագույն հնարավորություն: Նա նշել է, որ Ֆրանսիայում եղած օրերին հանդիպումներ և զրույցներ է ունեցել Հայաստանի տարվա միջոցառումները նախապատրաստող պատասխանատուների հետ, հստակեցրել որոշակի խնդիրներ:


Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է, մեկ շաբաթյա ժամկետում, ըստ ներկայացված միջոցառումների ծրագրի նախագծի, Հայաստանի տարվա հանձնակատարին առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային խմբերի ձևավորման, դրանց գործունեության մասին, որոնք ավելի ուշ կքննարկվեն նաև վարչապետի մոտ: Նիստում անդրադարձ է եղել նախատեսված միջոցառումների ֆինանսական ապահովման խնդիրներին ևս:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ