Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 8 հոկտեմբերի 2023

Կառավարությունը մշակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների երկարատև զբաղվածության ծրագրեր




Փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը և ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը:

Ինչպես նշել է Նազելի Բաղդասարյանը, Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ ստացիոնար բուժում է ստանում 293 անձ, որոնցից 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ բժիշկների և Իտալիայից ժամանած բժիշկների քննարկման արդյունքում 5 պացիենտ հետագա բուժումը շարունակելու է Իտալիայում: 4 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների 14 տոկոսն արդեն իսկ ամրագրվել ու կցագրվել են առողջապահական առաջնային բուժհաստատություններում: Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում ավելի քան 13 հազար 999 պացիենտ ունենք, որոնք շարունակում են իրենց բուժումները: Առողջապահության նախարարությունը նաև 915 զանգ է ստացել Թեժ գծին, որով տրամադրվել է որոշակի խորհրդատվություն:

Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ ԼՂ-ից Հայաստան տեղափոխված երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է հայաստանյան դպրոցներում: Ըստ նրա՝ այս գործընթացներին զուգահեռ պետությունը շարունակում է հետևողական լինել ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նկատմամբ. բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ:

Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները և շահառուների ավելի քան 50 հազարը, ովքեր ունեին քարտային տվյալներ, ստացել են դրամական միանվագ այդ աջակցությունը: Միանվագ աջակցությունն անչափահաս երեխաներին տրամադրելու համար, անհրաժեշտ է, որպեսզի ծնողը կամ խնամակալը մուտք գործի Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգ՝ www.dimum.ssa.am կայք և լրացնի երեխայի տվյալները:

Փոխվարչապետը նշել է նաև, որ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ համատեղ քննարկվել և մշակվել է բնակության ծախսերի փոխհատուցման ծրագիրը, որը հավանաբար հաջորդ շաբաթ արդեն կներկայացվի Կառավարության հաստատմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի տրամադրել 40 000 դրամ բնակարանի վարձակալության և 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար: Ծրագրի հիմնական շահառուներ կհանդիսանան այն անձինք, ովքեր Հայաստանում չունեն բնակարան կամ բնակելի տուն: Աշխատանքներ են տարվում նաև վարձակալության տրամադրվող առկա բնակելի տների վիճակագրական տվյալները հավաքագրելու ուղղությամբ, որը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ընտրել բնակության այնպիսի վայր, որը հարմար կլինի իրենց զբաղվածության հարցը ճիշտ կազմակերպելու առումով:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ արդեն 300 ուսանողներ դիմել են համապատասխան բուհեր՝ իրենց բարձրագույն կրթությունը շարունակելու համար: Եկող շաբաթվա ընթացքում նախատեսվում է հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

Մշակվում են նաև երկարատև զբաղվածության ծրագրեր, որոնք թույլ կտան մարդկանց ընտրել զբաղվածություն՝ ըստ իրենց մասնագիտության և նախասիրության: Կան թափուր աշխատատեղեր կրթական, առողջապահական ոլորտներում, մասնավոր ոլորտի շատ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել և արդեն իսկ աշխատանքի առաջարկ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդկանց: Կառավարությունը նաև նախատեսում է աջակցության ծրագրեր իրականացնել այն գործարարների համար, ովքեր իրենց միջոցները համալրելու և պետական աջակցության կարիք ունեն:

Փոխվարչապետը նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում մեծ ծավալի աշխատանք կիրականացվի տեղահանված մեր հայրենակիցների երկարատև նկատառումները պարզելու, նաև բնակության վայրերի ընտրության հետ կապված հարցերը հասկանալու համար:

Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզագրման ընթացքում, տարբեր կազմակերպություններ առաջարկում են զուգահեռ դասընթացներ. նոր մասնագիտացումների, վերապրոֆիլավորումների արդյունքում աշխատանք փնտրողները կստանան աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորություն:

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ