Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2023

ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար

  • Թիրախավորված աշխատանք. վարկը կաջակցի Երևանից դուրս գործող ձեռնարկությունների, կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և կանաչ նախագծերի ֆինանսավորմանը:
  • Շահառուների վրա ազդեցություն. այս վարկից կօգտվի 1200 ձեռնարկություն, ինչի արդյունքում ակնկալվում է 1500 աշխատատեղի ստեղծում։
  • Համալիր մոտեցում. ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվության տրամադրում թվայնացման նպատակներ հետապնդող ընկերություններին:


Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբը, 70 միլիոն եվրոյին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների (Միջկապ-եր) հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։

Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին և ճկունությանը:

Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը ևս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից և կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։

Այս ռազմավարական գործընկերությունն ընդգծում է Հայաստանում տնտեսական աճը, ճկունությունը և կայուն զարգացումը խթանելու Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելով ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիայի ընկերությունների զարգացմանը: Այն նաև ընդգծում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանն ուղղված աջակցությունը՝ որպես Արևելյան գործընկերության համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հինգ հիմնական ուղենիշերից մեկը։

Վարկն ուղեկցվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի (EPTATF) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությամբ: ԵՆԲ-ի խորհրդատվական ծառայությունները կօգնեն ձեռնարկություններին իրականացնել կանաչ ծրագրեր, խթանել սոցիալական ներառումը և հետամուտ լինել թվայնացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ավելացրել է․ «Այս վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին: Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու 500 միլիոն եվրոյի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար և աջակցելու 30 000 ՓՄՁ-ների: Հիշենք, սակայն, որ այս նախաձեռնությունը շատ ավելին է, քան պարզապես թվեր. խոսքը իրական ազդեցության մասին է։ Մենք առաջնահերթություն ենք տալիս մարզերում հավասարակշռված աճին՝ հզորացնելով կին ձեռներեցներին և խթանելով կանաչ ծրագրերը, որոնք համահունչ են ԵՄ արժեքներին ու կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հաստատուն հանձնառությանը, և, ամենակարևորը, մենք դժվար պահերին Հայաստանի կողքին ենք»։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է․ «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումն առանցքային նշանակություն ունի կայուն և ներառական տնտեսական զարգացման, նորարարության խթանման, տնտեսության դիմակայունության և կառուցվածքի բարելավման տեսանկյունից։ Հաշվի առնելով ընթացիկ տարածաշրջանային բարդ զարգացումները՝ այսօր հատկապես կարևոր է անել առավելագույնը ապահովելու մասնավոր հատվածի կայուն և շարունակական զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Հենց այս նպատակին է ուղղված համատեղ ջանքերով մշակված այս ծրագիրը, որը կապահովի տեղական արժույթով մատչելի ֆինանսների հասանելիություն Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար»։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, նշել է․ «Այսօր, երկրի համար այս դժվարին պահին, Եվրոպական Միության աջակցությամբ մենք նոր ֆինանսավորում ենք տրամադրում ԵՆԲ-ի կայացած գործընկեր Հայաստանի կենտրոնական բանկին։ ԵՆԲ-ի այս չորրորդ վարկը կխթանի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը՝ դեպի փոքր բիզնես դրամական միջոցների սահուն հոսքի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին և կանաչ նախագծերին, որոնք համահունչ են Հայաստանի համար ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանին: Աջակցելով ՓՄՁ-ներին՝ այն կնպաստի Հայաստանի ներառական և կայուն տնտեսությանը»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է․ «ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական համագործակցությունը սկիզբ է առել 2014 թվականին և ունեցել է մեծ հաջողություն։ Այն մեծապես խթանել է ֆինանսական կազմակերպությունների միջոցով մասնավոր հատվածի զարգացումը և, շնորհիվ ծրագրի պահանջների, լայնորեն նպաստել է ՓՄՁ-ների կատարելագործմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանն ինչպես ՓՄՁ-ներում, այնպես էլ ֆինանսական հաստատություններում։ Համագործակցության շրջանակում բազմաթիվ կարևոր և ազդեցիկ նախագծեր են ֆինանսավորվել։ 70 մլն․ եվրո գումարի նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիա ունեցող կազմակերպությունների կողմից կանաչ նախագծերում, կանանց ձեռներեցության խթաննմանն ու ՓՄՁ-ների թվայնացմանն ուղղված նախագծերում ներդրումների ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել»։

Այս վարկով ԵՆԲ-ն և ԿԲ-ն շարունակում են իրենց համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր 150 մլն եվրո գումարի նախորդ երեք միջնորդավորված վարկային ծրագրերի հաջող իրականացման վրա: Այս մոդելը թույլ է տվել բազմաթիվ փոքր ֆինանսական հաստատությունների մասնակցել ծրագրին և ԵՆԲ-ի ֆինանսավորումն ուղղել ՓՄՁ-ներին՝ բարելավելով այս ընկերությունների համար տեղական արժույթով, բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունը: ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրված նախորդ վարկերն աջակցել են ավելի քան 1300 ձեռնարկությունների և միայն երրորդ փուլի ընթացքում ստեղծել են 2000 աշխատատեղ, մասնավորապես ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտներում:

Նախապատմություն

Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի մասին​

2021 թվականին Եվրամիությունը գործարկել է Արևելյան գործընկերության երկրների տնտեսական և ներդրումային պլանը՝ ուղղված, ի թիվս այլոց, աջակցելու տարածաշրջանում դիմակայուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների զարգացմանը:

Ծրագիրը պարունակում է մի շարք ուղենշային նախաձեռնություններ գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար: Սրանք կոնկրետ առաջնահերթ ծրագրեր են՝ շոշափելի արդյունքներով, որոնք բացահայտվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները։

Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագիրն աջակցում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը` որպես Հայաստանի համար Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի հինգ ուղենշային նախաձեռնություններից մեկը: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ