Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 փետրվարի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Կորյուն Աթոյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Կենսագրական համառոտ տվյալներ

Կորյուն Լուկաշի Աթոյանը ծնվել է 1956թ. փետրվարի 16-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1974-79թթ. սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա, այնուհետ աշխատել է Շինարարության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ, իսկ 1982-1985թթ. սովորել է Մոսկվայի նույն ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետ աշխատել է հիշյալ ինստիտուտի Երևանի մասնաճյուղում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 1988թ. աշխատել է Հայաստանի Պետշինում՝ որպես բաժնի վարիչ, 1991թ.-ից աշխատել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանում՝ իբրև կառավարիչ: 1994թ. ընդունվել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրան, 1996թ.-ին պշտպանել դոկտորական թեզ՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 1998թ. դեկտեմբերից մինչև 1999թ. փետրվարը աշխատել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում, 1999-2000թթ.՝ ՀՀ պետական եկամուտների նախարարությունում՝ որպես բաժնի պետ, 2000-2001թթ. ՀՀ կառավարության «Տնտեսագիտական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական» կենտրոնում՝ որպես տնտեսագետ-վերլուծաբան: 2001թ. մարտից մինչ նշանակումը աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես վարչության պետ: Ռուսաստանի ներդրումների և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ