Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հոկտեմբերի 2023

Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 625

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195, հաշվառված անձանց թիվը կազմում է 91 924: Հաշվառում անցնելու համար պետք է դիմել համայնքային կենտրոններ, քանի որ առավել քան 60 համայնքում նման կենտրոններ են գործում:

Այս նույնականացումը խիստ կարևոր է պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար: Արդեն իսկ երկու ծրագիր մեկնարկել է: Առաջին ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ կստանա 100 000 դրամ միանվագ աջակցություն: Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ ներկայացրել է գումարի ստացման ընթացքը, ըստ որի՝ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանա այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ: Անչափահաս երեխաների համար գումարը կհատկացվի հետևյալ կերպ՝ երեխայի մայրը պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում գործարկվելիք հարթակում կցի երեխայի տվյալները, որպեսզի փոխանցումն իրականացվի իր հաշվեհամարին:

Երկրորդ ծրագրով՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ բնակարանի վարձակալության նպատակով պետության կողմից կստանա 40 000 դրամ և 10 000 դրամ կոմունալ ծախսերի նպատակով: Այս գումարների փոխանցումը նույնպես իրականացվելու է անկանխիկ՝ բանկային քարտային հաշիվների միջոցով:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է, որ մարզում ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 3017, որոնցից 478-ը բնակեցվել են հյուրանոցներում, հյուրատներում, իսկ 2539-ը՝ բնակարաններում, սեփական տներում: Մասնավորապես՝ Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է բնակեցվել, որից հյուրանոցներում, հյուրատներում՝ 390 անձ, իսկ սեփական տներում և բնակարաններում՝ 1915 անձ: Ապարան խոշորացված համայնքում բնակեցվել է 354 անձ, որից հյուանոցներում հյուրատներում՝ 57 անձ, իսկ սեփական տներում և բնակարաններում՝ 297 անձ: Թալին խոշորացված համայնքում բնակեցվել է 264 անձ, որից հյուրանոցներում և հյուրատներում՝ 31 անձ, իսկ սեփական տներում և բնակարաններում՝ 233 անձ: Ծաղկահովիտ խոշորացված համայնքում բնակեցվել է 94 անձ սեփական տներում և բնակարաններում, քանի որ համայնքում չկան հյուրատներ և հյուրանոցներ: Այս պահի դրությամբ մարզում հաշվառում անցած 2539 անձից 2086 անձ ստացել է սնունդ, իսկ հյուրատներում և հյուրանոցներում սնունդն ապահովում է հենց տվյալ տնտեսվարողը: Դպրոց է ընդունվել 150 երեխա, տրանսպորտի հարցը կազմակերպում է Կառավարությունը: Աշխատանքներ են տարվում հյուրանոցներում և հյուրատներում բնակեցված անձանց սեփական տներ և բնակարաններ տեղափոխելու ուղղությամբ:

Մարզում գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ 0232 32464, որին կարելի է զանգել ցանկացած խնդրի դեպքում:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ Առողջապահության նախարարությունը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն հրապարակել են թափուր աշխատատեղերի ցանկը: Առողջապահության նախարարության թեժ գծի համարն է՝ 083, իսկ ԿԳՄՍ նախարարության թեժ գծի համարն է՝ 010599600:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ