Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հոկտեմբերի 2023

www.workforall.am կայքի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շարունակում է Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ՝ օրը երեք անգամ, ներկայացնել վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացնել Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք են՝ կեցավայրի, զբաղվածության, սննդամթերքի, ինչպես նաև առողջապահական խնդիրների կարգավորումը:

Մասնավորապես՝ վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 617, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 191, հաշվառված անձանց թիվը կազմում է 91 918: Հաշվառված անձանց առավել քան 50 տոկոսն օգտվել է Կառավարության առաջարկած կեցավայրերից, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն կեցավայրեր, օգտվում են Կառավարության սոցիալական աջակցության այլ ծրագրերից:

Վերջին տվյալներով՝ Հայաստանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 345 անձ: Նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 9 երեխա, որոնցից 2-ի առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա:

Հաջորդիվ՝ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված սոցիալական աջակցության ծրագրերը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ պետության կողմից կստանա 100 000 դրամ միանվագ գումար: Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ ներկայացրել է գումարի ստացման ընթացքը, ըստ որի՝ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանա այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ: Անչափահաս երեխաների համար գումարը կհատկացվի հետևյալ կերպ՝ երեխայի մայրը պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում գործարկվելիք հարթակում կցի երեխայի տվյալները, որպեսզի փոխանցումն իրականացվի իր հաշվեհամարին:

Մեկ այլ ծրագրով՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ բնակարանի վարձակալության նպատակով պետության կողմից կստանա 40 000 դրամ և 10 000 դրամ կոմունալ ծախսերի նպատակով: Այս գումարների փոխանցումը նույնպես իրականացվելու է անկանխիկ՝ բանկային քարտային հաշիվների միջոցով:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Դա վերաբերում է ինչպես ռազմական ագրեսիայից տուժած անձանց, այնպես էլ պայթյունի հետևանքով վնասվածք ստացած և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց: Պետական պատվերի շրջանակում վերջին օրերին սրտի ստենդավորման հետ կապված բուժօգնություն է ցուցաբերվել:

Վարչապետի մամուլի քարտուղարի ներկայացմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է հարթակ՝ www.workforall.am, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել իրենց հարմար աշխատանքի համար: Տվյալ պահին կայքում նշված է, որ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:

Նազելի Բաղդասարյանը նաև ներկայացրել է առողջապահության և կրթության ոլորտների թափուր աշխատատեղերը, ըստ որի՝ մարզերում, ընդհանուր առմամբ, առկա է 273 ավագ բուժաշխատողի թափուր հաստիք և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնում՝ 37, Արարատում՝ 26, Արմավիրում՝ 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում՝ 32, Լոռիում՝ 65, Շիրակում՝ 32, Սյունիքում՝ 32, Տավուշում՝ 23, Վայոց Ձորում՝ 23 թափուր աշխատատեղ:

Կրթության ոլորտում Երևանի և մարզերի դպրոցներում առկա է ուսուցչի 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում՝ 7, Վայոց Ձորում՝ 6, Գեղարքունիքում՝ 22, Արարատում՝ 132, Կոտայքում՝ 60, Արագածոտնում՝ 48, Արմավիրում՝ 258, Շիրակում՝ 26, Լոռիում՝ 449, Տավուշում՝ 11 և Երևանում՝ 16:

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2784 երեխա ընդգրկվել է Հայաստանի կրթական հաստատություններում: Սյունիքում 140 երեխա, Վայոց Ձորում՝ 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում՝ 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում՝ 110, Լոռիում՝ 103, Տավուշում՝ 161, Երևանում 450 երեխա հաճախում է կրթական հաստատություններ:

Առավել քան 21 400 զանգ է գրանցվել 114 թեժ գծին: Առաջնային կարիքների գնահատման համար վերջին տվյալներով 48 000 անձ է լրացրել հայտը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ