Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 հոկտեմբերի 2023

Փաստաթղթային խոչընդոտները չեն կարող արգելք հանդիսանալ սոցիալական աջակցության հասանելիության տեսանկյունից

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Նազելի Բաղդասարյանը նախ նշել է, որ հաշվի առնելով թեժ գծին ստացվող բազմաթիվ զանգերը և հրատապ պատասխաններ պահանջող տեղահանված անձանց բազմաթիվ հարցերը, «Հումանիտար կենտրոնը» կշարունակի աշխատել ինտենսիվ ռեժիմով և օրը երեք անգամ կլինեն ուղիղ միացումներ՝ ժամը 12:00-ին, 16:00-ին և 20:00-ին:

Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց թիվը կազմում է 100 520, Հակարիի կամուրջը հատել է 21 107 տրանսպորտային միջոց: 89 167 անձ արդեն իսկ հաշվառվել է: Հաշվառման գործընթացը խիստ կարևոր է հետագայում աջակցության ծրագրերից օգտվելու համար:

Շարունակվում է տեղաբաշխումը Հայաստանի տարբեր մարզերում: 53 935 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից: Տեղաբաշխումը, ըստ մարզերի, հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2454 մարդ, Արարատի մարզ՝ 13050 մարդ, Արմավիրի մարզ՝ 5186 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 4337 մարդ, Լոռու մարզ՝ 3263 մարդ, Կոտայքի մարզ՝ 13297 մարդ, Շիրակի մարզ՝ 2558 մարդ, Սյունիքի մարզ՝ 5089 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 2134 մարդ և Տավուշի մարզ՝ 2567 մարդ:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրումը մեկնարկում է այս շաբաթ և այդ գործընթացի շրջանակում տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր և հաշիվներ, կարող են դրանք ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով:

Մամուլի քարտուղարը նաև անդրադարձել է այսօր առավոտյան վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակության արդյունքում կայացած որոշումներին: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն կա այցելել որևէ բանկ և բացել հաշվեհամար, արդեն իսկ Կենտրոնական բանկի կողմից պայմանավորվածություն կա, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար: Այնուհետև՝ այդ քարտերի հաշվեհամարներն անհրաժեշտ է փոխանցել Միասնական սոցիալական ծառայություն: Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ քարտերի տրամադրման գործընթացը որոշակի ժամկետ կպահանջի, քարտային հաշիվներն, այնուամենայնիվ, բացվում են շատ արագ և տեղում: Այսինքն՝ գումարը կփոխանցվի քարտային հաշվին, որը հնարավոր կլինի կանխիկացնել: Այնուհետև քարտը ստանալուց հետո սոցիալական աջակցության մյուս ծրագրերի շրջանակում տրամադրվող գումարները հնարավոր կլինի քարտով կանխիկացնել: Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացված հաշվեհամարը պետք է անպայման ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է այս գործընթացն անի անձնապես և յուրաքանչյուր անձ միանվագ աջակցությունը կստանա հենց իր բանկային, քարտային հաշվին: Բացառություն կլինեն երեխաները, որոնց գումարները կփոխանցվի նրանց մայրիկների բանկային, քարտային հաշվին:

Հայաստանում բնակարաններ ունեցող անձինք կարող են օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրից, սակայն բնակարանի վարձավճարի հետ կապված օժանդակության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր Հայաստանում սեփականություն չունեն:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է, որ հաշվառված անձանցից իգական սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 46 139, իսկ արական սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 43 028: 65-ից բարձր տարիքային խումբը 10 700-ից ավելի է, մինչև 18 տարեկան երեխաների թիվը կազմում է շուրջ 27 000: 45 000-ից ավելի տեղահանվածներ եկել են Ստեփանակերտից, Մարտունու շրջանից՝ 15 000-ից ավելի, Մարտակերտի շրջանից՝ 13 000-ից ավելի, Ասկերանի շրջանից՝ 10 000-ից ավելի: Տեղահանվածների թվում կա 230 հղի և 2000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ:

«Փաստաթղթային խոչընդոտները չեն կարող արգելք հանդիսանալ սոցիալական աջակցության հասանելիության տեսանկյունից»,-նշել է Արմեն Ղազարյանը և հավելել, որ այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, կարող են մոտենալ անձնագրային ծառայություններ, ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի կորստի կամ վերականգնման հետ կապված համապատասխան դիմումներ, որի արդյունքում կիրականացվի նույնականացում և փաստաթղթավորում: Սակայն մինչ փաստաթղթի պատրաստ լինելը, աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով այդ անձանց կտրամադրվի անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի ձևեր: Անձնագրային բաժինները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կսպասարկեն արտահերթ ռեժիմով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ