Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 30 սեպտեմբերի 2023

Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիները կարող են նվիրատվություն կատարել Ֆինանսների նախարարության գանձապետական հաշվեհամարին



Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է 900005002762:

Շարունակվում են աշխատանքները տարբեր մարզերում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցավայրերով, սննդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության տարբեր միջոցներով ապահովման գործընթացը:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ: Ըստ այդմ՝ ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 480, Հակարիի կամուրջը հատել է 21 076 տրանսպորտային միջոց, հաշվառվել են 83 468 անձ: Սեռատարիքային նկարագիրը հետևյալն է՝ արական սեռի ներկայացուցիչները կազմում են շուրջ 49 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչները՝ 51 տոկոս: Սեռատարիքային նկարագիրն, ըստ Նազելի Բաղդասարյանի, կարևոր է հասցեական լուծումներ գտնելու առումով: Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամների թիվը՝ 2083, վիրավորների թիվը՝ 272:

20 հազարից ավելի անչափահաս երեխա է հատել Հայաստանի սահմանը, և ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով՝ արդեն 674 երեխա ընդգրկվել է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում:

Ժամը 20:00-ի դրությամբ 40 257 անձ օգտվել է պետության կողմից առաջարկված կեցավայրերից: Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ կարճաժամկետ ծրագրերից հետո Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

12 300 զանգ է գրանցվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծին: Առաջնային կարիքների գնահատման համար 22 300 հայտ է լրացվել: 1000-ից ավելի կամավորներ Հայաստանի ամենատարբեր տարածքներում պետության կողքին շարունակում են աշխատել: Շուրջ 230 կազմակերպություն առաջարկել է տարբեր ծառայություններ, որոնք կմատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:

ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են լրացնել տվյալները հետագայում աշխատանքի տեղավորման նպատակով: ԿԳՄՍ նախարարության թեժ գիծն է՝ 010- 59-96-00: Նմանատիպ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Առողջապահության նախարարությունը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ: Առողջապահության նախարարության թեժ գիծն է՝ 8003:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ