Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 30 սեպտեմբերի 2023

Ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան


Հայաստանի կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ այս պահի տվյալները և կեցավայրերով ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստան, Հակարիի կամուրջը հատել է 21 062 տրանսպորտային միջոց, հաշվառված անձանց թիվը կազմում է 82 827: Ժամը 14:00-ի դրությամբ 34 607 անձ օգտվել է պետության կողմից առաջարկված կեցավայրերից, որոնց բաշխվածությունը ըստ մարզերի հետևյալն է՝ Արագածոտնի մարզ 1878, Արարատի մարզ՝ 8194, Արմավիրի մարզ՝ 3104, Գեղարքունիքի մարզ՝ 3009, Լոռու մարզ՝ 1626, Կոտայքի մարզ՝ 9490, Շիրակի մարզ՝ 1391, Սյունիքի մարզ՝ 2273, Վայոց Ձոր՝ 1740, Տավուշի մարզ՝ 1902:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ կեսգիշերից հետո, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մուտքը զգալիորեն նվազել է:

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրել է Շտապ օգնության 13 մեքենաները, որոնք մեկնել էին Ստեփանակերտ՝ տեղափոխելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և անկողնային հիվանդներին, արդեն իսկ ճանապարհ են ընկել դեպի Գորիս:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ արդեն 15:00-ի դրությամբ մարզում հաշվառված և կեցավայրերով ապահովված է 863 ընտանիք՝ 3549 անձ: Ըստ համայնքների բաշխվածությունը հետևյալն է՝ Վաղարշապատում 276 ընտանիք՝ 1167 անձ, Մեծամորում 174 ընտանիք՝ 680 անձ, Արմավիրում 117 ընտանիք՝ 492 անձ, Արաքսում 96 ընտանիք՝ 366 անձ, Խոյում 113 ընտանիք՝ 483 անձ, Փարաքարում 59 ընտանիք՝ 233 անձ, Բաղրամյանում 28 ընտանիք՝ 128 անձ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ներկայացմամբ, ժամը 15:00-ի դրությամբ 3276 անձ է հաշվառվել և կեցավայրերով ապահովվել մարզում: Բաշխվածությունն ըստ համայնքների հետևյալն է՝ Սևանում 1167 անձ՝ 242 ընտանիք, Գավառում 322 անձ՝ 72 ընտանիք, Մարտունիում 746 անձ՝ 220 ընտանիք, Վարդենիսում 565 անձ՝ 165 ընտանիք, Ճամբարակում 374 անձ՝ 103 ընտանիք: Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ էլ են քայլեր իրականացվում:

Արմավիրի մարզպետը նշել է, որ արդեն բաժանվել են երկշաբաթյա չափաքանակով սնունդ այն քաղաքացիներին, ովքեր ունեն կեցավայր: Մարզպետը նաև նշել է, որ այս պահի դրությամբ 33 ընտանիքի երեխա արդեն հաճախում է դպրոց:

Նազելի Բաղդասարյանը հավելել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի արդեն հաջորդ շաբաթ մեկնարկի 100 հազար դրամ միանվագ աջակցության փոխանցումը:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ