Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 30 սեպտեմբերի 2023

Շտապ օգնության 13 բրիգադ է մեկնել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող և անկողնային հիվանդ անձանց օգնելու և տեղափոխման նպատակով




Հայաստանի կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են այս պահի տվյալները և այն գործընթացները, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղափոխման և աջակցության հետ կապված:

Նազելի Բաղադասարյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ այս պահին Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21 043 տրանսպորտային միջոց, հաշվառված անձանց թիվը կազմում է 81 139: Շարունակվում է նաև տեղաբաշխումն՝ ըստ մարզերի: Նախօրեին՝ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, պետության կողմից առաջարկվող կեցավայրերից օգտվել էր 20 306 անձ, այս պահի դրությամբ այդ թիվը կազմում է 32 200: Տեղաբաշխումն՝ ըստ մարզերի, հետևյալն է՝ Արագածոտնի մարզ 1852, Արարատի մարզ՝ 7640, Արմավիրի մարզ՝ 3009, Գեղարքունիքի մարզ՝ 2862, Լոռու մարզ՝ 1581, Կոտայքի մարզ՝ 8289, Շիրակի մարզ՝ 1317, Սյունիքի մարզ՝ 2244, Վայոց Ձոր՝ 1700, Տավուշի մարզ՝ 1706:

Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ հորդորել է բոլոր տեղահանված անձանց անցնել հաշվառում 24/7 ռեժիմով աշխատող բոլոր 64 խոշորացված համայնքային կենտրոններում և Միասնական սոցիալական ծառայության կենտրոններում, որպեսզի հնարավոր լինի օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից: Անհրաժեշտ կոնտակտային տվյալներն ու հասցեները տեղադրված են irazekum.am կայքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղարկել է ծանուցման համակարգեր պարունակող էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք անհրաժեշտ են սոցիալական տարբեր ծրագրերից օգտվելու համար:

Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուսով 2900 անձ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան՝ Գորիսի կամ Վայքի կենտրոններ: Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվում է 15 անձ, ովքեր ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ արդեն իսկ Շտապ օգնության մեքենաները մեկնել են նրանց տեղափոխման նպատակով:

Առողջապահության նախարարը շարունակելով նշել է, որ այս պահին արդեն Շտապ օգնության 13 բրիգադ է մեկնել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող և անկողնային հիվանդ անձանց օգնելու և տեղափոխման նպատակով: Այս պահի դրությամբ 361 բուժառուից 221-ը պայթյունից ստացած վնասվածքներով են, իսկ 114-ը ռազմական ագրեսիայի արդյունքում տարբեր վիրավորում ստացած անձինք, մնացած 26-ը առողջական այլ խնդիրներով բուժառուներ են: 14 մահ է գրանցվել տեղափոխման և բժշկական հաստատություններում: Մեծաթիվ բուժառուների վիճակը մնում է ծայրահեղ ծանր, որոնց վիճակի բարելավման համար ներգրավված են թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից մասնագետներ: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոց թվում են և՛ պայթյունի հետևանքով տուժածներ, և՛ մարտական գործողությունների արդյունքում տուժածներ: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներին՝ կայուն, 1 երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա: Ճանապարհների գերծառնաբեռնվածության հետևանքով եղած վթարների արդյունքում 2 երեխա ստացել է վնասվածք, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են համապատասխան բուժօգնություն: Անահիտ Ավանեսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հասանելի է լինելու պետական պատվերի ամբողջ ծավալով: Առողջապահության նախարարի տեղեկացմամբ, նախարարության կայքէջում տեղադրված թեժ գծի միջոցով կապ հաստատելով՝ տեղահանված անձինք կարող են նաև մասնագիտական կրթության գործընթաց անցնել, ինչպես նաև ապահովվել աշխատանքով:

20 հազար 600 անձ գրանցվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնային կարիքների գնահատման համար նախատեսված e-soc.am կայքում: Ավելի քան 1000 կամավոր ներգրավված է գործընթացներում: Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզում նույնպես ռեսուրսների հավաքագրում է տեղի ունենում, և այս պահին 230 կազմակերպություն լրացրել է հայտը:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ