Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 սեպտեմբերի 2023

Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ արդեն Հայաստանում է

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շարունակում է ներկայացնել վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերաբերյալ և Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ արդեն Հայաստանում է: Հակարիի կամուրջը հատել է 20 892 տրանսպորտային միջոց: Ժամը 18:00-ի դրությամբ հաշվառում են անցել 74 382 անձ: 1560 մարդ Հայաստանից մեկնած ավտոբուսներով տեղափոխվել են Գորիս: Ընդհանուր թվով 46 ավտոբուսներ կրկին մեկնել են Ստեփանակերտ և 18:40-ի դրությամբ արդեն իսկ հատել են Հակարիի կամուրջը և հաշված ժամերի ընթացքում կլինեն Ստեփանակերտում:

Հայաստանի բժշկական հաստատություններում այս պահին բուժում է ստանում 405 բուժառու, որից 337-ը վերջին ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներն են: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք անվճար բուժօգնություն, այդ թվում՝ նաև ստացիոնար, ստանում են Հայաստանի բուժհաստատություններում: 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 5-ի վիճակը բավականին ծանր է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց պետության կողմից առաջարկվում է անվճար կեցավայր: Այս պահի դրությամբ 27 396 անձ օգտվել է այդ աջակցությունից: Ըստ մարզերի՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 1617 անձ, Արարատի մարզում 6139 անձ, Արմավիրի մարզում՝ 2749 անձ, Գեղարքունիքի մարզում՝ 2398 անձ, Լոռու մարզում՝ 1404 անձ, Կոտայքի մարզում՝ 7078 անձ, Շիրակի մարզում՝ 1067 անձ, Սյունիքի մարզում՝ 2094 անձ, Վայոց Ձորում՝ 1613 անձ, Տավուշի մարզում՝ 1237 անձ: Նախորդ օրն՝ այս ժամի տվյալներով, այդ թիվը կազմում էր 20 236:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված շուրջօրյա 114 թեժ գծին այս պահին ստացվել է 10 500 զանգ, առաջնային կարիքների գրանցման հարթակը նույնպես գործում է՝ e-soc.am, որտեղ լրացված է 18 200 հայտ:

Kamavor.mlsa.am կայքի միջոցով առավել քան 1000 կամավոր միացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին: Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզում նույնպես ռեսուրսների հավաքագրում է տեղի ունենում, և այս պահին 220 կազմակերպություն լրացրել է հայտը:

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև թեժ գծին եկող զանգերից մի քանիսին, որոնք վերաբերել են փաստաթղթեր չունենալու դեպքում հաշվառմանը, 100 հազար դրամ միանվագ օգնությունը ստանալուն և տեղահանված երեխաների կրթությանը: Մամուլի քարտուղարը նշել է, որ փաստաթուղթ չունենալու դեպքում պետք է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նույնականացում անցնելու նպատակով: Մյուս հաճախ հանդիպող հարցի կապակցությամբ, որը վերաբերում է երեխաների կրթությանը, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ բավական հեշտացված տարբերակով դպրոցներում ընդունելություն կկատարվի: Մյուս հարցը վերաբերում էր 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստանալուն: Այս հարցի կապակցությամբ մամուլի քարտուղարը նշել է, որ բանկային և կենսաթոշակային քարտեր ունեցող անձանց գումարը կտրվի փոխանցումով, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, ապա պետք է սոցիալական ծառայություններում նույնականացում անցնեն, որպեսզի գործընթացն արագ ընթանա:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ բոլոր մարզերում և 64 համայնքներում գործում են նաև կենտրոններ, որտեղ հնարավոր է հաշվառում անցնել, որը հնարավորություն կտա օգտվել առաջարկվող աջակցության բոլոր ծրագրերից:

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ստացել են հաղորդագրություն, որն իր մեջ ներառում է ուղեցույց՝ քայլերի հաջորդականություն, թե ինչ պետք է անել:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ