Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 սեպտեմբերի 2023

Ժամը 10:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած անձանց թիվը կազմում է 88 780, Հակարիի կամուրջը հատել է 18 756 տրանսպորտային միջոց

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շարունակում է ներկայացնել վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերաբերյալ և Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ այդմ՝ առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ այդ թիվը կազմել է 86 560 և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ՝ 88 780: Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18 756 տրանսպորտային միջոց:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտ մեկնած ավտոբուսներն արդեն իսկ Ստեփանակերտի հրապարակից ուղևորվել են հետ՝ դեպի Գորիս: Այս պահի դրությամբ ավտոբուսները շուրջ 2000 բռնի տեղահանված անձի տեղափոխում են Հայաստանի Հանրապետություն: Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ ավտոբուսները կրկին մեկնելու են Ստեփանակերտ, և այն անձինք, ովքեր ցանկություն ունեն ժամանել Հայաստան, ավտոբուսները կմեկնեն այնքան ժամանակ, մինչև Հայաստան ժամանելու ցանկություն ունեցող վերջին մարդը կտեղափոխվի Հայաստան:

Վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ 63 483 անձ արդեն իսկ հաշվառվել է: Նա հորդորել է բոլոր անձանց անպայման անցնել հաշվառում, քանի որ սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է հաշվառում անցնելը: Այն անձինք, ովքեր հաշվառում չեն անցել Վայքում կամ Գորիսում, կարող են մոտենալ 64 համայնքում տեղակայված կենտրոններ և անցնել հաշվառում: Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ բոլոր կոնտակտային տվյալները տեղադրված են irazekum.am կայքում:

Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում բոլոր տեղահանվածներին՝ անկախ տարիքից, կտրամադրվի միանվագ 100 հազարական դրամ: Բոլոր այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, այս գործընթացն ավելի դյուրին կիրականացվի՝ անկանխիկ փոխանցումով: Նա նշել է, որ այս գործընթացի մասին ավելի մանրամասն կներկայացվի առաջիկա մամուլի ասուլիսների ընթացքում:

Պետության կողմից առաջարկված կեցավայրից նախորդ օրը օգտվել է 17 953 անձ, այս պահի դրությամբ այդ թիվը կազմում է 20 306: Ըստ մարզերի ցուցանիշները հետևյալն են՝ Արագածոտնի մարզում՝ 972 անձ: Նազելի Բաղդասարյանի խոսքով, նախօրեին այդ թիվը եղել է 988, այսօր առկա է նվազում: Պարզաբանելով թվերի տարբերությունը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ դեպքեր են լինում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է որոշակի կեցավայր, որից հետո նրանք տեղափոխվում են այլ մարզ, կամ չհարմարվելով այդ պայմաններին՝ նպատակահարմար են գտնում տեղափոխվել իրենց կանխորոշած վայրը: Շարունակելով ներկայացնել թվերը՝ նա նշել է, որ Արարատի մարզում տեղակայվել է 4658 անձ, Արմավիրի մարզում՝ 1772 անձ, Գեղարքունիքի մարզում՝ 1935 անձ, Լոռու մարզում՝ 921 անձ, Կոտայքի մարզում՝ 4622 անձ, Շիրակի մարզում՝ 900 անձ, Սյունիքի մարզում՝ 2040 անձ, Վայոց Ձորում՝ 1370 անձ, Տավուշի մարզում՝ 1116 անձ:

Սոցիալական ոլորտի հետ կապված՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 հեռախոսահամարն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, որն, այս պահի դրությամբ, գրանցել է 8500 զանգ, որոնց տրվում են օբյեկտիվ պատասխաններ:

Առաջնային կարիքների հաշվառման հարթակը շարունակում է գործել, այստեղ գրանցվել է 13 500 հայտ:

Կամավորների հայտարարագրման պրոցեսը նույնպես շարունակվում է, որը տեղի է ունենում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված kamavor.mlsa.am կայքի միջոցով: Արդեն լրացվել է շուրջ 1000 հայտ:

Շարունակվում է նաև սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզագրումը: Շուրջ 180 կազմակերպություն հայտ է ներկայացրել:

Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված բուժառուների դուրսգրման գործընթաց դեռ չկա: 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ