Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 9 սեպտեմբերի 2023

Մարզահամերգային համալիրը տարբեր միջոցառումներ հյուրընկալելու մեր հաղթաթուղթն է. Արայիկ Հարությունյան










Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել. «Իմ ընկերները, գործընկերները թույլ չեն տա ստել, ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է 1970-80-ականներին այսպիսի մտահղացում եղել` ստեղծելու 21-րդ դարի կառույց։

Եվ սա ֆիքսում ենք ոչ միայն մենք, այլև բոլոր այն միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ այստեղ մեծ միջոցառումներ ենք անցկացնում։ Գիտեք, որ 40 տարի անց այս շենքում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ինչո՞ւ եմ ասում 40 տարի անց, որովհետև այս շենքն իրականում 1980-ականների սկզբին կառուցվում էր Եվրոպայի և Աշխարհի ծանրամարտի առաջնությունն անցկացնելու համար, որը, ցավոք, Հայաստանից տեղափոխվել էր Մոսկվա։

Ըստ էության, 40 տարի անց բոլոր հեղինակների, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի երազանքն էլ ի կատար ածվեց և այս շենքն ընդունեց այդ մեծ միջոցառումը, որը փայլուն անցկացվեց, որովհետև մենք ունեինք այսպիսի ենթակառուցվածք։ Այստեղ անցկացրեցինք նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը փաստել է, որ համալիրում բարձր մակարդակով անցկացվում են մարզական, երաժշտական միջոցառումներ, և դա նաև շնորհիվ այս կառույցի և ենթակառուցվածքի։

Նրա խոսքով՝ Մարզահամերգային համալիրը մեր հաղթաթուղթն է բոլոր հայտերում` հյուրընկալու տվյալ միջոցառումը։ «Եվ ես հերթական անգամ բոլորիս շնորհավորում եմ այս առիթով։ Կառավարությունն այս ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ արդեն բավականին շատ աշխատանք է տարել, բայց ունենք նաև այլ աշխատանքներ, որոնք առաջիկա մի քանի տարվա ընթացքում պետք է իրականացնենք, և համալիրը նոր, արդեն արդիականացված տեսքով կներկայանա մեր հյուրերին, հայաստանցիներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և Գրիգոր Ազիզյանը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարկման ծառայության պետ Ցոլակ Միքայելի Սարգսյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Պարգևները հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ, Կարեն Ղազարյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին պարգևատրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված հուշամեդալով:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ