Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 փետրվարի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ արտգործնախարարի և նաև առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու պետությունների համագործակցության հետագա զարգացման գործում:


Զրույցի ընթացքում նշելով, որ Ռուսաստանն այսօր Հայաստանի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերն է, և երկու երկրների միջև ստեղծված իրավապայմանագրային հարուստ բազան (ավելի քան 160 միջպետական և միջկառավարական փաստաթուղթ) հնարավորություն է տալիս համագործակցությունը զարգացնելու ամենատարբեր ոլորտներում, կողմերը միաժամանակ, ընդգծել են նոր պայմանագրերի ստորագրման կամ արդեն ստորագրված որոշ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտությունը՝ դրանք նոր իրողություններին, միջազգային պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Լավրովը նշել են, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում կան, իհարկե, խնդիրներ, որոնք քննարկվում են Տնտեսական համագործակցության հարցերով հայևռուսական միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև 2004թ. ստեղծված «Հայ-ռուսական գործարար ասոցիացիայի» շրջանակներում, որոնց գործունեությունը նրանք բարձր են գնահատել: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է, մասնավորապես, «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների կարճ ժամկետում վերագործարկման, դրանց արտադրական ծավալների մեծացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև երկու երկրների առանձին վարչական սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատման կարևորությանը, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալի ներգրավվածության, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը: Խոսելով նաև այդ ամենի համար անչափ կարևոր տրանսպորտային հաղորդակցության ոլորտում փոխգործակցության խնդիրների մասին, Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս Կավկազ-Փոթի երկաթուղային-լաստանավային ուղու բացմանը, որը հնարավորություն կտա զգալիորեն մեծացնել երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալները: Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համաձայնագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտման կապակցությամբ: Միաժամանակ, նա նշել է, որ հայկական կողմը մտահոգված է՝ այլ երկրների հետ Հայաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար գոյություն ունեցող երթուղիների պայմաններում, Ղազվին-Ռեշտ-Աստարա նոր գծի հնարավոր իրագործման խնդրով: Համաձայնելով արծարծված հարցերի վերաբերյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գնահատականներին, Սերգեյ Լավրովը նշել է, որ Հայաստանում անցկացվելիք Ռուսաստանի տարվա ընթացքում նախատեսվող միջոցառումները չեն սահմանափակվելու միայն մշակութային, հումանիտար բնագավառներով, այլ ընդգրկելու են առևտրական ու տնտեսական հարաբերությունների, գործարար շփումների լայն շրջանակ՝ կողմերի առևտրաարդյունաբերական պալատների և համապատասխան այլ կառույցների ակտիվ մասնակցությամբ: ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է հնարավորը՝ Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկություններում, այդ թվում՝ Մարս գործարանում, գիտահետազոտական ինստիտուտներում անհրաժեշտ ներդրումներ կատարելու և դրանց լիարժեք գործունեությունն ապահովելու ուղղությամբ: Նա ընդգծել է նաև ՀԱԷԿ-ի անխափան աշխատանքի ապահովման համար վառելիքի ժամանակին մատակարարման, ինչպես նաև ատոմակայանի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: Անդրադառնալով տարածաշրջանային տրանսպորտային խնդիրներին, Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ ոլորտում Ռուսաստանը առավելագույնս հաշվի կառնի Հայաստանի շահերը և չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեին դրանց: Նա նշել է, որ երկաթուղային հաղորդակցության հարցերում ՀՀ վարչապետի մտահոգությունները կփոխանցի նաև ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Գենադի Ֆադեևին: Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարության հետ արդեն իսկ ստորագրված պայմանագրով Կավկազ-Փոթի երկաթուղային-լաստանավային ուղու գործարկմանը, ապա, արտգործնախարարի համոզմամբ, Հայաստանը ևս շուտով կզգա դրա գործունեության արդյունավետությունը:


Խոսելով տարածաշրջանային խնդիրների շուրջ, կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ տնտեսական փոխգործակցության խթանումը տարածաշրջանի երկրների միջև և հատկապես հաղորդակցության ուղիների կարգավորումը զգալիորեն կնպաստեն միմյանց նկատմամբ վստահության աճին, ինչպես նաև տարածաշրջանում առկա հակամարտությունների՝ այդ թվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման հեռանկարի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ