Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 հուլիսի 2023

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը





Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետական, մասնավոր եւ ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը նպատակ ուներ վեր հանելու Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ մթնոլորտային օդի մշտադիտարկման համալիր համակարգի ներդրման անհրաժեշտությունը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել Կառավարության եւ միջազգային գործընկերների միջեւ ձեւավորված՝ «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսության հարթակի կարեւորությունը՝ որպես երկրի կայուն զարգացման օրակարգի առաջմղման կարեւոր խթան։ Անդրադառնալով մթնոլորտային օդի մշտադիտարկման համալիր համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը նկատել է․ «Մենք ամեն օր առնչվում ենք մեծածավալ տվյալների հետ, որոնց հավաքագրումը եւ օգտագործումը որոշումների կայացման գործընթացում չափազանց կարեւոր է: Այս տեսանկյունից մթնոլորտային օդի մոնիտորինգի համալիր համակարգի առկայությունը եւս էական նշանակություն ունի: Այն մեզ հասանելիություն կտա ճշգրիտ տվյալների՝ հնարավորություն տալով համակողմանի պատկերացում կազմել ինչպես օդի աղտոտման աղբյուրների, այնպես էլ դրանց բնույթի եւ ազդեցության վերաբերյալ, ինչն էլ առաջնային է փաստահենք կարգավորումներ մշակելու եւ թիրախային միջամտություններ իրականացնելու տեսանկյունից»:

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ մթնոլորտային օդի պահպանության՝ բարեփոխված օրենսդրական եւ քաղաքականության շրջանակի, օդի աղտոտման կետային աղբյուրների կառավարման հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ օդի որակի բարելավման ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների եւ շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսները ի նպաստ «կանաչ» օրակարգի առաջմղմանը:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ