Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 փետրվարի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ-ում սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է սոցիալական աջակցության հասկացությունը, սոցիալական ծառայությունների տեսակները, կազմակերպման և տրամադրման սկզբունքներն ու կարգը, ֆինանսավորման աղբյուրները, սոցիալական աջակցության կառավարման համակարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է բնակչությանը սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունների գործունեությունը մեկ միասնական օրենքով կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքը կարգավորում է ՀՀ-ում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները և տրամադրման կարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է մարդու սոցիալական իրավունքի իրացման օրինական հիմքի ստեղծման, ինչպես նաև հանրապետությունում գործող տարաբնույթ որոշումներում ամրագրված դրույթները մեկ միասնական իրավական ակտով կարգավորելու անհրաժեշտությամբ: Դրանում ի մի են բերվում գործող նպաստները, միասնականացվում են դրանց նշանակման և վճարման մեխանիզմները, որպես իրականացնող կազմակերպություններ սահմանվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները: Օրենքի ընդունումը կնպաստի նաև պետական ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, կառավարությունը 14 մլն 276 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ, 10 մլն դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 60-ամյա հոբելյանի կազմակերպման նպատակով:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ վերանորոգման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև նշված աշխատանքների կատարման՝ մոնտաժման և կարգաբերման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:


Այլ որոշումներով գործադիրը հաստատել է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:


«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «ՀՀ առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցիչների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել Եվրոմիության երկրներում ՀՀ առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Բրյուսել) և ԱՄՆ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Վաշինգտոն):


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 23-ի «ՀՀ կառավարության 2002թ. N 2081-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 505-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը բխում է «Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի» պահանջներից: Համաձայն հիշյալ ծրագրի դրույթների՝ բնական մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների խմբաքանակն ուղեկցող Քիմբերլի գործընթացի հավաստագրերն ենթակա են հաշվառման, գրանցման և հրապարակման լիազոր մարմնի կողմից: Որոշման ընդունմամբ կկանոնակարգվի Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման, գրանցման և ներմուծումը հաստատող կտրոնների ներկայացման մեխանիզմը, ինչը կբարձրացնի ՀՀ-ում ծրագրի իրականացման արդյունավետությունը:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, որոշել է ստեղծել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սեփականության իրավունքով այդ կազմակերպությանն է հանձնվել 100 հազար դրամի արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին, այլ միայն դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն՝ դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ: Հարցի ներկայացման ժամանակ վկայակոչվել է միջազգային փորձը՝ համանման մոտեցում ամրագրած մի շարք երկրների օրինակը:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման անցկացման կարգը և պայմանները:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մարտի 2-ի N 193-Ն որոշմամբ հաստատված «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգում»: Որոշմամբ նախատեսվում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումները, յուրաքանչյուր տարվա փոխարեն, անցկացնել երկու տարին մեկ անգամ: Միաժամանակ, նախատեսվում է արտահերթ ստուգումներ իրականացնելու հնարավորություն՝ ՀՀ-ում որոշակի լեզվից թարգմանչի բացակայության դեպքում, ՀՀ արդարադատության նախարարի թույլտվությամբ: Որոշմամբ հստակեցվում է նաև նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման վկայականների տրման կարգը:


Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ՀՀ տնտեսական կայունացման և զարգացման ջանքերն ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության մասին», «ՀՀ կառավարության և ՆԱՏՕ-ի միջև Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 3-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 681 որոշման մեջ՝ համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեությունը կանոնակարգելու նպատակով:


Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 19-ի «ՀՀ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշման մեջ: Փոփոխությունները պայմանավորված են հիշյալ որոշման դրույթները ՀՀ օրենքներին համապատասխանեցնելու և նշված կարգը հստակեցնելու անհրաժեշտությամբ:


«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշում է ընդունել մի շարք ընկերությունների և պետական ձեռնարկությունների, այդ թվում՝ «Վարդենիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման», «Բուսաբուծական մթերքների առևտրագնման», «Գորիսի հրուշակեղեն» պետական ձեռնարկությունների, «Անահիտ» հանգստյան տուն» պետական ՓԲԸ-ի լուծարման մասին:


Գործադիրը հաստատել է ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող «Սանահին» կոչվող տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշվել է պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի 1586 հա հողերը փոխադրել՝ 1572 հա-ն (որից 67 հա վարելահող, 180 հա խոտհարք, 1013 հա արոտ, 312 հա այլ հողեր) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, իսկ 14 հա-ն (որից 3 հա խոտհարք, 11 հա արոտ) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա: Մեկ այլ որոշմամբ, հաստատելով ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի 9951 հա հողերը փոխադրվել են՝ 9949.7 հա-ն (որից 60 հա խոտհարք, 5610 հա արոտ, 4279.7 հա այլ հողեր) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար, իսկ 1.3 հա հողերը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հողմաէլեկտրակայան կառուցելու և օժանդակ կառույցների շինարարության համար:


Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշմամբ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 0.9 հա հողերը (որից 0.8 հա վարելահող, 0.1 հա այլ հողեր) փոխադրվել են բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 0.8 հա-ն բնակելի կառուցապատման համար աճուրդով օտարելու, 0.1 հա-ն հասարակական կառուցապատման համար:


Նիստում որոշվել է ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 978-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 0.9 հա հողերը (որից 0.3 հա անտառային հող, 0.6 հա այլ հողեր) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:


Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 13-ի «ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 823-Ն որոշման մեջ, գործադիրը քաղաքացիների սեփականություն համարվող 1.4 հա գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:


Կառավարությունը հաստատել է ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցների խոտանման կարգը: Կարգով սահմանվում է, որ նշված տրանսպորտային միջոցի խոտանումը շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանումների հաշվառումից հանելն է:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգում: Սահմանվել է, որ եթե օտարման ենթակա գույքը ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է, ապա գույքը ենթակա է գնահատման գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը, «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, սահմանել է նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ՀՀ պատվավոր կոչումների արժանացած անձանց և կոլեկտիվների պատվավոր կոչումները հավաստող շնորհագրերի և կրծքանշանների ձևերը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ