Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 ապրիլի 2023

Պատրաստ ենք էլ ավելի մեծ մրցաշարեր ընդունել Հայաստանի Հանրապետությունում. Արայիկ Հարությունյան





Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, որը Երևանում անցկացվում է առաջին անգամ:

Կոնգրեսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, միջազգային ֆեդերացիային անդամակցող ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Արայիկ Հարությունյանը ողջունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պատվիրակներին Երևանում, որն առաջիկա շաբաթներին լինելու է ծանրամարտի եվրոպական մայրաքաղաքը և հյուրընկալելու է Եվրոպայի առաջնությունը:

Շնորհակալություն հայտնելով բոլոր պատվիրակներին Հայաստան այցելելու և կոնգրեսին մասնակցելու հրավերի համար, Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ կոնգրեսում ընդունված որոշումները լինելու են ի նպաստ ծանրամարտի զարգացման ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ եվրոպական մայրցամաքն աշխարհում ծանրամարտի զարգացման մեծ ներդրում ունի:

«Արդեն վաղը Հայաստանում մեկնարկելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի այն լինի լավագույն առաջնություններից մեկը, որ երբևէ անցկացվել է այս մարզաձևից: Մենք այդ ամենն անում ենք մի քանի նպատակով: Վստահաբար յուրաքանչյուր երկիր, որ ընդունում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն կամ այլ մարզաձևերի առաջնություններ, ջանում է մի քանի խնդիրներ լուծել, որոնցից ամենակարևորը տվյալ մարզաձևի զարգացումն է տվյալ երկրում:

Գիտեք, որ Հայաստանը, հայերը մեծ ձեռքբերումներ են ունեցել այս մարզաձևում, և մենք ուզում ենք ներկայում ու ապագայում զարգացնել այդ հաջողությունները: Մենք նաև այս քայլով և այս ներդրմամբ ցանկանում ենք աշխարհում ծանրամարտը զարգացնել, որպեսզի այն հարատև լինի մարզաձևերի մեծ ընտանիքում, օլիմպիական ընտանիքում:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ Հայաստանի Հանրապետությունից գնալուց հետո, առաջնությունից հետո, վստահաբար ասելու եք, որ մենք միասին՝ բոլորով, մեծ ներդրում ենք ունեցել ծանրամարտի զարգացման համար ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Եվրոպայում, այլ նաև ամբողջ աշխարհում»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Կարևորելով կոնգրեսի մասնակիցների դերակատարումը ծանրամարտի զարգացման գործում, Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է. «Ես ուզում եմ խնդրել ձեզ, որպեսզի մարզաձևի զարգացման ջանքերում մեզ աջակցեք: Մենք առաջիկայում պատրաստ ենք էլ ավելի մեծ մրցաշարեր ընդունել Հայաստանի Հանրապետությունում, և այդ հարցում կխնդրեի ձեր աջակցությունը:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ծանրամարտի եվրոպական մեծ ընտանիքի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին տրամադրելու համար: Մենք արդյունավետ համագործակցություն ենք ունեցել Եվրոպական ֆեդերացիայի ղեկավարության հետ և վստահ եմ, որ ինքներդ առաջիկա օրերին այդ համագործակցության դրական արդյունքները կզգաք»:

Կոնգրեսի ընթացքում հաստատվել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակները, ներկայացվել են ֆեդերացիայի նախագահի, գլխավոր քարտուղարի և այլ պաշտոնյաների տարեկան հաշվետվությունները, ֆինանսական, հակադոպինգային և այլ զեկույցներ: Քննարկվել են նաև առաջիկայում անցկացվելիք Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին ու այլ մրցաշարերին վերաբերող կազմակերպչական հարցեր:

Հուլիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ