Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 մարտի 2023

Մհեր Գրիգորյանը հյուրընկալել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հյուրընկալել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՀԲ խումբ) պատվիրակությանը՝ ՄՖԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը և Հայաստանում ՄՖԿ ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանը:

Շնորհավորելով տիկին Կարադշեհին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ հետ համագործակցությունը և ընդգծել ՄՖԿ դերը՝ Հայաստանի մասնավոր հատվածում բիզնես մշակույթի զարգացման և կորպորատիվ կառավարման սկզբունքների խթանման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են ՄՖԿ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է ՓՄՁ աջակցության և առևտրի ֆինանսավորման ծրագրերի շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ