Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 մարտի 2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայանալու է ոչ միայն որպես մարզական, այլև մշակույթի և արվեստի կենտրոն. Արայիկ Հարությունյան








Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, որպես բանախոս, այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Ասուլիսի մյուս բանախոսներն էին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է այս կարևոր մարզական միջոցառումը մեր երկրում առաջին անգամ հյուրընկալելու առթիվ և նշել, որ Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությանը, որը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային, ըստ նախնական ցանկի, կմասնակցի 500 մարզիկ՝ 40 երկրից:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում նման մասշտաբի առաջնության անցկացումը նախևառաջ ունի մարզական նշանակություն, ապա այն ընդգծում է մեր երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը, ինչն էլ կխթանի ոլորտի զարգացումն ու առողջ ապրելակերպը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատասխանատու բոլոր օղակների կողմից արվում է առավելագույնը՝ բարձր նշաձող ապահովելու համար, և այս համատեքստում հիշատակելի է (օրինակելի է) նախորդ տարի Հայաստանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպչական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, և բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Գեղեցիկ, դիտարժան և ներկայանալի շոու է սպասվում, ինչը, մասնագետների կարծիքով, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ չի եղել: Հայաստանը ներկայանալու է ոչ միայն որպես մարզական, այլև մշակույթի և արվեստի կենտրոն: Ակնկալում ենք, որ մեր հյուրերն առավելագույն բավականություն ստանան իրենց ներկայությունից ՀՀ-ում, Երևան քաղաքում և մրցաշարի ընթացքում», - ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Նա ներկաներին հրավիրել է մասնակցելու առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում և կոչ է արել մեր հանրությանը՝ ակտիվ խրախուսել հայ մարզիկներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է այս տարի նախատեսվող մարզական մյուս միջոցառումներին ևս՝ այդ շարքում նշելով օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերը և Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը:

Հաջորդիվ բանախոսները պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Արայիկ Հարությունյանը նաև շրջայց է կատարել առաջնության անցկացման համար նախատեսված դահլիճում, ծանոթացել աշխատանքների ընթացքին և ստեղծված պայմաններին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ