Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 փետրվարի 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի գլխավորած պատվիակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկում (ԱԶԲ) Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԶԲ եվրոպական երկրների խմբի տնօրենի տեղակալ Ալբետո Սերդանը և ԱՄՆ խմբի տնօրենի տեղակալ Մուշումի Խանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակման փուլում գտնվող ԱԶԲ և Հայաստանի միջև երկրի գործընկերության նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ: Այս համատեքստում քննարկվել է ԱԶԲ մասնակցությունը ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ ճանապարհաշինության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում:

Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում ԱԶԲ ներգրավվածության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական ներուժի մոբիլիզացման տեսանկյունից: Քննարկվել են նաև թվայնացման և հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցությունը, մասնավորապես կապիտալի շուկայի ձևավորման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության կարգավորումների կատարելագործման ուղղությամբ:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ