Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 դեկտեմբերի 2000

Դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը բացված «Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի սկզբունքների կենսագործումը Հայաստանի Հանրապետությունում» միջազգային կոնֆերանսում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության սերտ համագործակցությունը, ընդգծելով, որ գործադիր իշխանությունը տեղական ինքնակառավարումը դիտարկում է որպես Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման առաջնային ինստիտուտ:

Իր խոսքում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է. «Հայաստանը քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին ժողովրդավարական կարևորագույն ինստիտուտների կայացման խնդիր ունի, որոնց շարքում տեղական ինքնակառավարումն ամենանշանակալիցներից է: Կարող եմ ասել, որ նույնիսկ այս ինստիտուտի արդյունավետությամբ է պայմանավորված Հայաստանում ժողովրդավարության ապագան: Քաղաքացիները անցած տարիների քաղաքական բարեփոխումների արդյունքում ծառայությունների մատուցման էական բարելավում են ակնկալում:

Ըստ էության քաղաքացիները առօրյա կյանքում այդ ծառայությունների որակով են գնահատում իրականացված և իրականացվող քաղաքական բարեփոխումների արդյունավետությունը: Եվ սա պատահական չէ, քանզի մարդու հիմնական իրավունքները նյութական դրսևորում են ստանում և իրականացվում են առաջին հերթին հենց տեղական ինքնակառավարման մակարդակում:

Ես ուզում եմ հավատալ, որ այս ոլորտում պետական քաղաքականությունը նպատակաուղղված է տեղական ինքնակառավարման հետագա զարգացմանը, նրա գործունեության արդյունավետության բարձրացման ապահովմանը՝ որպես տնտեսապես և սոցիալապես զարգացած ժողովրդավարական պետության կայացման նախապայման: ՀՀ կառավարության քաղաքականությունը ելնում է ՀՀ սահմանադրության դրույթներից և ուղղված է՝

• տեղական ինքնակառավարում իրականացնելու քաղաքացիների իրավունքի ապահովմանը,

• տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունները իրականացնելու համար պայմանների ապահովմանը և

• տեղական ինքնակառավարման պետական երաշխիքների ապահովմանը:

Այս ուղղություններից յուրաքանչյուրի սահմաններում պետք է որոշակիացվի լուծվելիք խնդիրների շրջանակը:

Ի տարբերություն եվրոպական շատ երկրների, Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ հասարակական-պետական ողջ համակարգի բարեփոխումների իրականացումը՝ այդ թվում նաև տեղական ինքնակառավարման ինստիտուտը կենտրոնական իշխանությունների կողմից նախաձեռնվեց և ներդրվեց ընդամենը մի քանի տարիների ընթացքում:

Եթե գնահատելու լինենք այն, ինչ ունենք՝ բավական ճանապարհ ենք անցել, բայց և շատ են անելիքները: Այս առումով կարևորագույնը հետագա ապակենտրոնացման քաղաքականության իրականացումն է, կառավարման մակարդակների միջև սուբսիդիարության սկզբունքի հիմքով լիազորությունների արդյունավետ բաշխումը: Այստեղից էլ անհրաժեշտությունը, որ կենտրոնական իշխանությունները դեռևս պետք է հանդես գան տեղական ժողովրդավարության բարեփոխումների պատասխանատվությամբ:

Հետագա ապակենտրոնացման իրականացմանը զուգընթաց կառավարությունը պետք է հնարավորինս աջակցի տեղական մարմինների մասնագիտական զարգացմանը, նոր ստացվող լիազորությունները մասնագիտորեն իրականացնելու պատրաստվածության բարձրացմանը:

Ինքնին կառավարության վերը նշված քաղաքականության հավաստումն է նաև Եվրոպայի խորհրդին անդամակցելու գործընթացում ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունները:

Ողջունում եմ նման միջոցառման կազմակերպումը Երևանում, մաղթում արդյունավետ աշխատանք»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ