Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 դեկտեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փաստաթղթում նշված են պետական գույքի մասնավորեցման նպատակները, հիմնական խնդիրները, ընտրության սկզբունքները: Ծրագրում նշված են նաև այն ճյուղերն ու ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: Որոշ խմբագրումներից հետո, օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:

Նիստում հաստատվեց «2001 թվականի առողջապահական նպատակային ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ծրագրերն ընդգրկում են 2001թ. պետբյուջեից ֆինանսավորվող բնակչությանը մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու ծառայությունները: Օրենքի նախագծում ներառնված են բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության նպատակային պետական ծրագրերը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվեց «Հաշմանդամների վերականգնման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Ըստ որդեգրած հիմնական սկզբունքների, հաշմանդամների վերականգնումը դիտվում է որպես սոցիալական այդ խմբին ուղղված պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություն: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել հաշմանդամների վերականգնողական պետական ծառայություն:

Նիստում ընդունվեց «Առողջապահության ֆինանսական բարելավում և առողջապահության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված մրցույթի արդյունքների հաստատման մասին որոշում: 2000 թվականի մրցույթի արդյունքներում ձեռք կբերվի շտապ օգնության 91 մեքենա, որոնցից 12-ը կտրամադրվի մարզային համաճարակային կայանների շարժական լաբորատորիաներին, մնացածը՝ գյուղական ամբուլատորիաներին և ընտանեկան բժշկության մարզային կենտրոններին, մարզային և շրջանային պոլիկլինիկաներին, իսկ 1999թ. մրցույթի արդյունքներում ձեռք բերված 6 շտապ օգնության մեքենա կբաշխվի մարզային պոլիկլինիկաներին:

Կառավարությունը հաստատեց 2001թ. հունվարի 1-ից կիրարկման մեջ մտնող մաքսային օրենսգրքի պահանջներից բխող երեք փաստաթուղթ՝ «ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման և պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու մասին» և «ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգերը, ՀՀ մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին որոշման նախագիծը:

Առաջինով, մասնավորապես, սահմանվում են «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները հանրապետության տարածքով տեղափոխման հետ կապված ձևակերպումների ու հսկողության կարգերը, պարտադիր ուղեկցման դեպքերը, տեղափոխման ձևերը:

Կառավարությունը որոշ խմբագրությամբ ընդունեց «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխոթւյուններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով նախ առաջարկվում է փոխել օրենքի անվանումը, դարձնելով այն՝ «ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»: Նոր մոտեցմամբ պետական ստուգող մարմնին հնարավորություն է տրվում անցկացնել ընտրանքային հանկարծահաս, ինչպես նաև՝ կրկնակի ստուգումներ:

Նիստում հաստատվեց «ՀՀ 2001-2003թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը»: Այն ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, տեղեկությունները տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը: Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար եռամյայից բացի մշակվում է նաև տարեկան ծրագիր, որը ևս հաստատվում է ԱԺ կողմից:

Նիստում հավանության արժանացան նաև «Ադրբեջանից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովության» և «ՀՀ սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման» ծրագրերը: Մասնավորապես, փախստականների բնակարանային ապահովության ուղղությունների մեջ մտնում են բազմաբնակարանոց կիսակառույց բնակելի շենքերի շինարարության, տնամերձ հողամասերում առկա կիսակառույց տների կառուցման ավարտը, փախստականներով բնակեցված կոմունալ հարմարություններ ունեցող հանրակացարանների սենյակները բնակարանների վերափոխումը, բնակարանների գնումը, միայնակ տարեցների համար հատուկ կացարանների կառուցումը կամ առկա շենքների վերակառուցումը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ