Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 դեկտեմբերի 2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը







Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին, նշել, որ պետությունը նման իրադարձությունների ժամանակ նախաձեռնում է նամականիշի մարում, որով ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը: «Երկրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալվի «Մանկական Եվրատեսիլը», և ամեն անգամ ցանկանում ենք, որպեսզի հաջորդ միջոցառումն ավելի լավը լինի, ավելի դիտարժան լինի: Այդ համատեքստում նամականիշի մարումը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հանրային, հասարակական կյանքում: Ցանկանում եմ, որ նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք մեր հյուրերին: Դրանով մի քանի հարց կլուծենք՝ կհանրահռչակենք Հայաստանի Հանրապետությունը, ցույց կտանք մեր հյուրերին, թե որքան մեծ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: Նամականիշի վրա պատկերված է նաև «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը և «Մանկական Եվրատեսիլ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը 15 000 տպաքանակով:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ