Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 նոյեմբերի 2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստին








Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նիստը վարել է խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Վարչապետի աշխատակազմի համար առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացման հարցը։ Նա կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դրանում պետք է ներգրավվեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունները։ Ընդ որում, վերոնշյալ օրենսդրական փոփոխություները պետք է կատարել հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել վերահսկողական գործառույթների իրականացման մեխանիզմները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցը։

Կառավարման խորհրդի անդամները քննարկել են օրակարգային մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության, ստուգումների տարեկան ծրագրերը, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման նախագիծը։

Կառավարման Խորհուրդը հավանություն է տվել քննարկված բոլոր հարցերին, որոնք քվեարկությամբ հաստատվել են:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ