Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 նոյեմբերի 2022

Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը


Ս․թ․ նոյեմբերի 24-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացավ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև կառավարման կոմիտեի կողմից հաստատվեցին ծրագրի օպերատորի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները։

Նշենք, որ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման՝ 10 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային ծրագիրը միտված է աջակցելու ժամանակակից պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի զարգացմանը՝ նպաստելով ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմանը և ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը, հողերի կոնսոլիդացիայի արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև ֆերմերների համար խորհրդատվական ծառայությունների և նոր ֆինանսական գործիքների հասանելիության ապահովմանը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ