երեքշաբթի, 5 դեկտեմբերի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց չինական «Լեգենդ ընկերակցություն», ծանոթացավ աշխատանքներին, եղավ ընկերակցության արտադրանքի ցուցահանդեսում: Այս ընկերակցությունը զբաղվում է համակարգիչների արտադրությամբ և փոքր ու միջին ձեռնարկություններին բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ խորհրդատվությամբ:
Ծրագրի շրջանակներում վարչապետն այցելեց նաև չինական մեծ պարիսպ:
Օրվա վերջում վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը Պեկինից կմեկնի Շանհայ, որտեղ վաղը նախատեսվում է հանդիպում Շանհայի քաղաքապետի հետ: