Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 հոկտեմբերի 2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է Գլոբալ ինովացիոն ֆորումին


Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն անցկացվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից։

Գլոբալ ինովացիոն ֆորումը, որն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը, Հիմնադրամի ամենամյա միջոցառումն է, որի առանցքում արհեստական բանականության կիրառություններն ու դրանց՝ մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցություններն են։ Համաժողովը Հայաստանում է համախմբել գիտական աշխարհի և գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչներին՝ ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու և հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակով։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս նորարարական ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։ «Հայաստանի տնտեսության արդիականացումը՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների, նորարարության ու ստեղծարար կրթության խթանման վրա, մեր զարգացման օրակարգի հիմնասյունն է»,- նշել է փոխվարչապետը:

Համբարձում Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը՝ որպես համաշխարհային գործընթացների մասնակից, իր մարդկային կապիտալի միջոցով արդյունավետ կերպով օգտագործում է թվային դարաշրջանի տված հնարավորությունները։ «Մենք պետք է ձևավորենք համապարփակ ընկալում, թե որքանով է արհեստական բանականությունը վերափոխում համաշխարհային տնտեսական ենթակառուցվածքները, և մեր համառ աշխատանքը պետք է միտված լինի մարդկանց և մեքենաների միջև շարունակական համագործակցության ապահովմանը»,- ընդգծել է Մաթևոսյանը:

Նշենք, որ միջոցառումը՝ որպես գիտությունն ու արդյունաբերությունը Կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների փորձառությունը միավորող հարթակ, լավ հնարավորություն է ուրվագծելու տեխնոլոգիական լուծումներ՝ գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում առկա մարտահրավերների համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ