Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2022

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին



Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը անդրադարձել է Հայաստանի՝ որպես կարևոր տեխնոլոգիական կենտրոնի կայացման ներուժին՝ հատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր էկոհամակարգի առանձնահատկություններն ու ոլորտի զարգացման միտումները։

Կարևորելով բարձր տեխնոլոգիաների նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ճանապարհին՝ փոխվարչապետը վերահաստատել է գիտելիքահեն և նորարար տնտեսության կառուցման գործում Կառավարության հանձնառությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է նաև ՀՀ գործարար միջավայրի և ոլորտային առանձնահատկությունները՝ հույս հայտնելով, որ գործարարները կդիտարկեն իրենց ընկերությունները դեպի Հայաստան ընդլայնելու հնարավորությունները։

Ֆոտոնային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար «Coherent Corporation»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վինսենտ Մատերան տեղեկացրել է Հայաստանի՝ ընկերության գործունեության ընդլայնման համար հետաքրքիր ուղղություն լինելու հանգամանքը՝ պայմանավորված նախ և առաջ տաղանդավոր երիտասարդ մասնագետների առկայությամբ և ձևավորված բարենպաստ էկոմիջավայրով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցության ուղղություններին՝ կարևորելով ինչպես պետական հատվածի, այնպես էլ տեղական ընկերությունների և կրթական հաստատությունների հետ հնարավոր փոխգործակցությունը։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ